top of page

Փաշինյանը ոչ միայն արցախահայությանը զրկեց հայրենիքից

Ռուսաստանում, Բելառուսում ապրող հայերը չեն պատկերացնում, որ շուտով Փաշինյանը կսահմանափակի իրենց մուտքը Հայաստան: Դա կարող է լինել խստացված և թանկ վիզային ռեժիմի սահմանում կամ այլ բան, իսկ Փաշինյանի քարոզչությունը տեղի ունեցածի ողջ մեղքը, ինչպես միշտ, բարդելու է Ռուսաստանի վրա:


Իշխող քաղաքական խումբը՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանը հակառուսական դարձնելու քաղաքականություն է վարում: Նրան այս հարցում ակտիվորեն աջակցում և ֆինանսավորում է Արևմուտքը՝ ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից:


Ի՞նչու է Ռուսաստանը "ձեռքերը ծալած նստում" և հանգիստ նայում, թե ինչպես է Արևմուտքը Փաշինյանի արյունոտ ձեռքերով ոչնչացնում հայ-ռուսական բարեկամությունը, և մնում է անպատասխան:


Հետևելով, թե ինչպես է Փաշինյանը նման արագ տեմպերով փչացնում հայ-ռուսական հարաբերությունները, կարելի է ենթադրել , որ մոտ ապագայում նույնիսկ օկուպացիայի թանգարան կարող է բացվի, որտեղ քարոզելու են, թե ինչպես է "վատ" Ռուսաստանը "օկուպացրել" Հայաստանը: Այն, որ Փաշինյանի արևմտամետ նման քաղաքականությունը Հայաստանին (այսինքն՝ բնակչության մեծամասնությանը, այլ ոչ թե իշխող դասին) աղետալի հետևանքներ կբերի տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, անվտանգության և այլ ոլորտներում, շատ մասնագետների կողմից անընդհատ լուսաբանվել է, բայց անկախ ամեն ինչից, Փաշինյանը իր ճանապարհին չհանդիպելով համարժեք դիմադրության, շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը:


Այստեղ կարևոր է նշել գաղափարական բաղադրիչը, քանի որ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանում հարմարավետ զգան միայն արևմտյան քաղաքականության, մշակույթի, գաղափարախոսության երկրպագուները։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գաղափարական պատճառներով հանդես են գալիս Արևմուտքի հանցավոր քաղաքականության դեմ, մշտապես ենթարկվելու են ճնշումների, նվաստացումների և իրենց իրավունքների նկատմամբ խտրականության: Իր հակաժողովրդական քաղաքականությամբ Փաշինյանը հույս ունի կտրել Ռուսաստանում ապրող հայերի կապը Հայաստանի հետ։


Ռուսաստանում, Բելառուսում ապրող հայերը չեն պատկերացնում, որ շուտով Փաշինյանը կսահմանափակի իրենց մուտքը Հայաստան: Դա կարող է լինել խստացված և թանկ վիզային ռեժիմի սահմանում կամ այլ բան, իսկ Փաշինյանի քարոզչությունը տեղի ունեցածի ողջ մեղքը, ինչպես միշտ, բարդելու է Ռուսաստանի վրա: Այսինքն՝ Փաշինյանը ոչ միայն արցախահայությանը զրկեց հայրենիքից, այլ նա պատրաստվում է հայրենազրկել Ռուսաստանում բնակվող հայերին: Արդեն հիմա Փաշինյանի հակահայկական ռեժիմն արգելել է բազմաթիվ հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան:


Ի նչ պետք է անեն հայերը Ռուսաստանում, եթե Հայաստանը Արևմուտքի շնորհիվ և Ռուսաստանի թողտվության, դարձել է Ռուսաստանին թշնամի երկիր: Այստեղ ընտրությունն այնքան էլ շատ չէ, շատերը ազգային խայտառակությունից ազգանունները կփոխեն ու կձուլվեն, շատերը կսկսեն արտագաղթել այլ երկրներ, շատերը ոչինչ չեն անի, իսկ շատերը կփորձեն պայքարել:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page