top of page

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը՝ Փաշինյանի հերթական հակահայկական, հակապետական հանցագործությունն է

Երբ Փաշինյանին Արևմուտքի օգնությամբ 2018-ին բերեցին իշխանության, պարզ դարձավ, որ բարեկամության և համագործակցության մասին ռուս-հայկական բազմաթիվ պայմանագրերը դարձան զուգարանի թուղթ։



Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Եվ այսպես, հունվարի 14-ին Ամերիկայի պետքարտուղար Բլինկենը և Փաշինյանի ԱԳՆ-ն ներկայացնող հայտնի թուրք գործակալ Օմեգա՝ Արաբատ Միրզոյանը, ստորագրեցին հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրության անվանումով մի թուղթ:


Այս կանոնադրությունը իր էությամբ Փաշինյանի հերթական հակապետական, հակահայկական ձեռքբերումն է, քանի որ դրանում բացահայտորեն նշվում է Հայաստանի ներքին գործերին Ամերիկայի միջամտության մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական, ոչ ինքնիշխան և ոչ անկախ պետություն է, այլ պարզապես Վաշինգտոնի հերթական կիսագաղութն է:

Իմաստ չունի ժամանակ վատնել այս անհեթեթ տեքստի վրա ամբողջությամբ, ուստի արժե ընդգծել մի քանի կարևոր թեմաներ: Նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ կարդալ տեքստը, կարող են դա անել հոդվածի ներքևի հղումով:


Նախ, տեքստում նշվում է, որ Հայաստանի և Ամերիկայի միջև համագործակցությունն արվում է ընդհանուր արժեքների, համոզմունքների և շահերի հիման վրա։ Սա բացահայտ սուտ է, որը չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, ԱՄՆ-ի շահերը, արժեքներն ու համոզմունքները Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի և այլնի հետ իսկապես համընկնում են, ուստի ԱՄՆ-ն հսկայական ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն օգնություն և աջակցություն է ցուցաբերում այդ երկրներին: Իսկ ահա ԱՄՆ-ի շահերն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան եւ այլն, այնքան էլ չեն համընկնում, այդ պատճառով ԱՄՆ-ն փոքր օգնություն եւ աջակցություն է ցուցաբերում նրանց: Հետևաբար, եթե այս կամ այն կապիտալիստական երկրը արդյունաբերական զարգացած է կամ, ընդհակառակը, արդյունաբերական հետամնաց, ապա դա առաջին հերթին ձևավորվում է ԱՄՆ իշխող դասի շահերի հաշվին: Եթե Ամերիկայի և Հայաստանի համոզմունքները, արժեքները և ամենակարևորը շահերը իսկապես համընկնեին, ապա Հայաստանը վաղուց պետք է լիներ արդյունաբերական զարգացած երկիր, ինչպիսին են Հարավային Կորեան, Իսրայելը կամ Թուրքիան։


Մնացած բոլոր բլա-բլա  բաները, որոնք "ժողովրդավարության և տնտեսական ազատության  առաջխաղացան, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդման" մասին է, ապա դրանք քաղաքական անգրագետ մարդկանց համար է, ովքեր դեռ չգիտեն, որ Հայաստանի տարածքները ադրբեջանական օկուպացիայի տակ են, որ Սահմանադրությունը Հայաստանում չի գործում, որ իշխանությունները խախտում են մարդկանց իրավունքները, որ Հայաստանում բոլորը չէ, որ հավասար են օրենքի առաջ, հատկապես Փաշինյանի հանցավոր իշխանությունը, որը բազմաթիվ անգամ խախտել է Հայաստանի օրենքները և այլն: 


Բացի այդ, տեքստում մշտապես խոսք է գնում  էներգետիկայի մասին, դրանք ամերիկացիների ակնարկներն են, որ նրանք ցանկանում են փակել Հայկական ատոմակայանը, արգելել ռուսական էժան գազի գնումը եւ փոխարենը Հայաստանի տարածքը վերածել արեւային մարտկոցների աղբի:

Այնուհետև ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Եվս մեկ սուտ, քանի որ Ամերիկայի վերահսկողության տակ գտնվող ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը թույլտվություն չէր տալիս քաղավիացիային Երեւանից Ստեփանակերտ թռիչքներ իրականացնել: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ԱՄՆ դաշնակից Թուրքիան մինչ օրս շրջափակման մեջ է պահում Հայաստանը, իսկ Վաշինգտոնը երկար տարիներ շարունակ կոնկրետ ոչինչ չի ձեռնարկում: Կա նաեւ փակ երկաթուղի, որը Հայաստանը Ռուսաստանի հետ է կապում Վրաստանի եւ Աբխազիայի տարածքով, Վաշինգտոնը նույնպես շահագրգռված է, որպեսզի այդ երկաթուղային կապը հետագայում եւս չգործի: ԱՄՆ-ի շահը միայն Թուրքիայից դեպի Միջին Ասիայի հանրապետություններ պանթուրքիստական ճանապարհ բացելն է:


ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բանակին զինվորականների ուսուցման գործում. Պետք է ասել, որ հայ զինվորականների ուսուցումը ՆԱՏՕ-ում տեղի է ունենում արդեն երկար տարիներ: Հայաստանի ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Փաշինյանից շատ առաջ արդեն գործում էր, այնպես որ Փաշինյանը ոչ մի նոր բան չի մտցրել, այլ ընդամենը շարունակում է Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի արևմտամետ կուրսը: Գուրգեն Մարգարյանը 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն  խաղաղության" ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթաց էր անցնում: Փետրվարի 19-ի գիշերը երիտասարդին քնած ժամանակ սպանել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Հայ սպաների բազմաթիվ խմբեր սովորել են Հունաստանում, իբր որպես խաղաղապահներ մասնակցել են Կոսովոյի և Աֆղանստանի ամերիկյան օկուպացիային։ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված հայկական բանակը 2020 թվականին խայտառակ դավադիր տեսքով պարտվեց Ադրբեջանի հետ պատերազմում։


Հետո սկսվում է այն ցանկը, թե ինչպես է Վաշինգտոնը, աջակցության և օգնության պատրվակով, միջամտում Հայաստանի ներքին գործերին: Այսպես հայտարարվում է այն մասին, որ Ամերիկան կաջակցի Հայաստանի ներքին գործերի նախարարությանը վերաբերող բարեփոխումներին, ոստիկանության կադրերի ուսուցմանը: Հետո ԱՄՆ-ն կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում, անկախ դատարան կառուցելու, ընտրական միջավայր ստեղծելու, քաղաքական կուսակցություններին աջակցելու և այլն, ընդհուպ մինչև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանումը։ Երբ Փաշինյանը թույլ է տալիս մեկ այլ պետության միջամտել երկրի ներքին գործերին, ապա նա դրանով պետական հանցագործություն է կատարում, իսկ մյուս կողմից ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ինքը խամաճիկ է, իսկ երկիրը կիսագաղութ է:


Ահա սա է հայկական կապիտալիստական պետության դեմքը, որն ի վիճակի չէ, առանց Ամերիկայի ֆինանսական օգնության, իրականացնել իր ուղղակի պետական գործառույթները: Երբ Փաշինյանին Արևմուտքի օգնությամբ 2018-ին բերեցին իշխանության, պարզ դարձավ, որ բարեկամության և համագործակցության մասին ռուս-հայկական բազմաթիվ  պայմանագրերը դարձան զուգարանի թուղթ։ Կգա իր ժամանակը և Փաշինյանի ստորագրած հակապետական, հանցավոր պայմանագրերը, ինչպես այս հայ-ամերիկյան կանոնադրությունն է կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նույն կերպ կդառնան զուգարանի թուղթ:


Բայց նման բան կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ կապիտալիստական Հայաստանը դառնա Սոցիալիստական Հայաստան: Եթե կապիտալիստ Փաշինյանին փոխարինի Արևմուտքի մեկ այլ կապիտալիստ, ապա այդ հակաժողովրդական, խայտառակ քաղաքականությունը կշարունակվի:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page