Փաշինյանի կառավարությունը ստում է հայությանը
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի կառավարության որոշումը բացառապես ֆիկտիվ բնույթ է կրում:
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Այն, որ Հայաստանը Փաշինյանի ձեռքում վերածվել է ստի թագավորության, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Գրեթե 3 տարի շարունակ Հայաստանի իշխող դասակարգն անամոթաբար խաբում, ստում և շահարկում է հայությանը բոլոր հարցերում: Վերջերս բացահայտվեց Փաշինյանի հերթական սուտը:
Խոսքը կառավարության որոշման մասին է, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին վեց ամսով սկսել է գործել թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման արգելքը։ Համապատասխան որոշումը 2020 թվականի հոկտեմբերի վերջին ընդունել է Փաշինյանի կառավարությունը՝ իր որոշումը հիմնավորելով Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ներգրավմամբ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը եւ փորձը, թուրքական ապրանքները մինչեւ հիմա ազատ վաճառվում են հայկական շուկայում, հատկապես թուրքական ապրանքները շատ են Փաշինյանի իշխանությանը սատարող օլիգարխների առեւտրային ցանցերում: Դա նշանակում է, որ թուրքական ապրանքները, չնայած արգելքին, ազատ շարունակում են ներմուծվել Հայաստան։
Դա վկայում է այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի կառավարության որոշումը բացառապես ֆիկտիվ բնույթ է կրում: Այլ կերպ ասած՝ բացահայտվել է Փաշինյանի հերթական սուտը:
Եթե ընդհանուր առմամբ նայենք Փաշինյանի քաղաքականությանը, ապա այն նպատակ ունի Հայաստանը դարձնել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հերթական տարածք, թուրքական տնտեսության կցորդ։ Այսպես ասած՝ Հայաստանը դարձնել երկրորդ Վրաստան։ Քայլ առ քայլ Փաշինյանի թիմն իրականացնում է այդ քաղաքականությունը: Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Փաշինյանի թիմը սկսեց գովազդել և հանդես գալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների օգտին։ Եվ ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, բացի թուրքական ապրանքներից, հայկական շուկա ներկրվում են նաև ադրբեջանական ապրանքներ: Այսպես հայկական մամուլում բազմիցս գրվել է Հայաստանում, ադրբեջանական արտադրության գյուղատնտեսական մթերքի, բժշկական դեղորայքի, Կոկա Կոլայի եւ այլն վաճառքի մասին:
Comments