Փաշինյանի օրոք ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 240 մլրդ դրամ (մոտ 600 մլն դոլար)
Ստվերային տնտեսության դեմ այս ամբողջ պայքարը կրելու է զուտ ցուցադրական, ձևական բնույթ: Այսպիսով, իշխող դասը կշարունակի հարստանալ, իսկ բնակչության մեծամասնությունը կդառնան ավելի աղքատ:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Կապիտալիստական Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ գնալով ավելի ու ավելի է նմանվում Եվրամիության երկրներին: Ընդ որում, միայն բացասական կողմով, մարդու իրավունքների խախտում կարելի է անել, կոռուպցիա կարելի է անել, ժողովրդին խաբել կարելի է, ժողովրդի թիկունքում հակաժողովրդական որոշումներ կայացնել կարելի է եւ այլն: Եվ դա միանգամայն բնական է, Արևմուտքը 30 տարի Հայաստանից կերտել է եվրոպական կապիտալիստական երկիր, ինչպես ասում են՝ ինչ ցանես, այն էլ կհնձես:
Սակայն, որքան շատ է Արևմուտքը ֆինանսավորում, բարեփոխում, խորհուրդ տալիս, վարկավորում իշխող խմբակին, այնքան շատ է վատանում կյանքը Հայաստանում: Աշխատունակ բնակչությունը շարունակում է արտագաղթը Հայաստանից, քանի որ Հայաստանի կապիտալիստական տնտեսությունն ի վիճակի չէ աշխատանք առաջարկել այդ մարդկանց:
Պարզվում է, որ Հայաստանում գոյություն ունի նաև ստվերային տնտեսություն՝ մոտ 240 մլրդ դրամ շրջանառությամբ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռ. Բադասյանը։
Դժվար է պայքարել ստվերային տնտեսության դեմ, եթե այդ ստվերային տնտեսությունը ղեկավարում ես ինքդ: Այն, որ Հայաստանի իշխող դասը, Փաշինյանի ընտանիքի մերձավոր շրջապատը ստվերային տնտեսության հետ կապ ունեն, լրատվամիջոցներում բազմիցս հիշատակվել է: Այսպես, ծխախոտի, ադամանդների, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից բերված ապացույցները մաքսանենգության մասին Հայաստանի իշխանությունների կողմից չհերքվեցին։ Ինչն էլ իր հերթին հիմք է տալիս ասել, որ իշխող խումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, շահագրգռված է ստվերային տնտեսության առկայությամբ:
Ստվերային տնտեսության դեմ այս ամբողջ պայքարը կրելու է զուտ ցուցադրական, ձևական բնույթ: Այսպիսով, իշխող դասը կշարունակի հարստանալ, իսկ բնակչության մեծամասնությունը կդառնան ավելի աղքատ:
Comments