top of page

Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել

Քանի որ ներկայիս Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, Հայաստանի պետական իշխանությունը կատարում է արևմտյան կենտրոնների ցուցումները։

Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ


Եթե աչք չփակենք իրականության վրա, ապա պետք է խոստովանել, որ Արցախի ներկայիս պատերազմը մի շարք հարցեր է բարձրացնում, որոնք կասկածի տակ են դնում հաղթանակի հասկացությունը, այսպես կոչված կարգախոսը -"Հաղթելու ենք":


Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը սուր փուլ է անցել սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին զինված բախումները։ Հայաստանն ու Ադրբեջանը սրման մեղքը բարդել են միմյանց վրա։ Այսպես, Բաքվում հայտարարել են հայկական կողմից "ռազմական սադրանքի" մասին։ Երևանում, իրենց հերթին, հայտնել են ադրբեջանական զորքերի "հարձակման մեկնարկի" մասին։ Երկու հանրապետություններում էլ ռազմական դրություն է մտցվել, իսկ հայկական իշխանությունները հայտարարել են պահեստազորայինների զորահավաքի մասին։


Արցախում իրավիճակի սրումից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմամբ) համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են բռնության սրումը: Ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: Սակայն հակամարտության կողմերն անտեսել են պատերազմի դադարեցման կոչերը, ինչպես նաև անտեսել են Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունները։


Ըստ վարչապետ Փաշինյանի՝ " ղարաբաղյան հակամարտությունը առնվազն այս փուլում դիվանագիտական լուծում չունի"։ Փաշինյանը կոչ է արել հայրենակիցներին "զենք վերցնել եւ գնալ հայրենիքի պաշտպանության": Բաքվում, իրենց հերթին, հայտարարել են, որ պաշտպանում են հակամարտության կարգավորման գաղափարը բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան: Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ցանկանում է հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով, իսկ այսօր հայտարարում է, որ պայքարելու է մինչև վերջ, ահա այդ հակասական հայտարարությունները Փաշինյանի, ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մինչդեռ Արցախի չճանաչված հանրապետության շրջաններում շարունակվում են զինված բախումները։


Եվ այսպես, առաջին հարցը, որն է Փաշինյանի պլանները, նպատակներն ու խնդիրները, ինչով է նա պատրաստվում հաղթել Ադրբեջանին։ Ինչպես նշում է Ինքը՝ Փաշինյանը, "մեր խնդիրն է պայքարել մինչև վերջ, առանց մնացորդի, հանուն մեր ժողովրդի իրավունքների։ Այսօր, Ադրբեջանի դիրքորոշման ֆոնին, մեր ժողովրդի իրավունքների համար պայքարելը նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և գնալ հայրենիքի պաշտպանության"։ Եվ այսպես, Փաշինյանի գլխավոր գաղափարն է -պայքարել մինչև վերջ։ Դա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը պատրաստվում է գրավել Բաքուն, -Ոչ։ Դա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը պատրաստվում է ավելացնել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին, -Ոչ: Դա նշանակո՞ւմ է պահպանել ստատուս քվոն․ կրկին ոչ, որովհետև ստատուս քվոն այլևս գյություն չունի։ Այսպիսով, ի՞նչ է ենթադրում Փաշինյանի գաղափարը՝ պայքարել մինչև վերջ։ Գուցե Փաշինյանը նկատի ունի, որ պետք է մեծ թվով հայ զինվորներ սպանվեն, որպեսզի հետո իրավունք ունենա ասելու,-մենք մինչև վերջ պայքարել ենք, բայց պարտվել ենք։

Երկրորդ հարցը, հայտնի ճշմարտությունը -պատերազմում առանց դաշնակցի չեն հաղթում: Ադրբեջանը պատերազմի է պատրաստվել, ինչպես հարկն է, իր դաշնակիցներում ունենալով Թուրքիա, Իսրայել, Վրաստան: Փաշինյանը երկու տարվա իր արևմտամետ քաղաքականության մեջ փչացրեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, դրանով իսկ հնարավորություն տվեց Ադրբեջանին հարձակվելու: Այսօր Ռուսաստանը չի կարող օգնել Հայաստանին, ինչպես դա անում էր 90-ականներին, քանի որ Հայաստանում իշխանության գլուխ են գտնվում արևմտյան գործակալները, որոնք պատրաստ են ցանկացած պահի գաղտնի տեղեկատվություն տրամադրել արևմուտք, դրանով իսկ վարկաբեկել Ռուսաստանին: Ռուսաստանում չեն վստահում Հայաստանի "Սորոսի" իշխանություններին։ Փաշինյանը շատ էր սիրում այցելել Վրաստան, Եվրոպա եւ խոսել հազարամյակների բարեկամական կապերի մասին։ Այսօր Փաշինյանի այդ արևմտյան ընկերները սատարում են Բաքվին։ Մյուս կողմից, Փաշինյանը իրանա-հայկական հարաբերությունները հարցականի տակ դրեց։ Հաշվի չառնելով հետեւանքները, կատարելով իր արեւմտյան կուրատորների կամքը, Փաշինյանը բացեց Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Փաստացի Փաշինյանը, իր մտածված քաղաքականությամբ Հայաստանը թողեց առանց դաշնակցի: Ինչպես է Փաշինյանը պատրաստվում հաղթել Ադրբեջանին առանց դաշնակցի, սա դեռ մեծ հարց է:


Երրորդ հարցը՝ Փաշինյանը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը պարտվի։ Օրինակ՝ Երևանը մինչև հիմա չի ոչնչացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Ինչո՞ւ։ Գուցե որոշ հայ բարձրաստիճան քաղաքական գործիչներ նման դիրքորոշման համար մեծ գումարներ են ստանում։ Հիշեցնեմ, որ Արցախի հակամարտությունը, դա նույնպիսի մեծ փող աշխատելու վայր է, ինչպիսին շոու բիզնեսն է կամ քաղաքականությունը։ Արցախը բացառություն չէ կապիտալիզմի կանոններից։ Կան հայեր, ովքեր զոհվում են հայրենի հողը պաշտպանելիս, իսկ կան հայեր, ովքեր մեծ գումարներ են վաստակում այդ պատերազմում։ Նավթամուղի ոչնչացման փոխարեն Փաշինյանը հարված է հասցնում ոչ կարեւոր օբյեկտներին: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից նավթի 40 տոկոսը մեկնում է Իսրայել: Ի պատասխան՝ Իսրայելից Ադրբեջան դրոններ են գալիս: Առանց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ոչնչացման հնարավոր չէ խոսել ինչ-որ հաղթանակների մասին։


Եվ վերջապես չորրորդ հարցը, կադրային հարցը: Մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց անձնական հատկանիշներով։ Եվ այդ հատկանիշների մեջ կան այնպիսիք, որոնք մասնագիտորեն արժեքավոր են։ Այսպես, օրինակ, վարորդի համար կարևոր է ուշադրություն և հավաքականություն, արագ արձագանք և ծայրահեղ իրավիճակներում հստակ գործելու ունակություն, ուսուցիչը պետք է ունենա երեխաների հետ աշխատելու հակվածություն և հաղորդակցման զարգացած ունակություններ, վիրաբույժը պետք է լինի վճռական, կոկիկ և ճշգրիտ։ Այսպիսով, յուրաքանչյուր մասնագիտության համար կարելի է կազմել ցուցակ, որտեղ նշված կլինեն պրոֆեսիոնալ արժեքավոր հատկանիշներ: Ցանկացած մասնագիտական գործունեություն առաջ է քաշում որոշակի պայմաններ, պահանջներ՝ դրա պիտանիության անհրաժեշտ մակարդակի տեսանկյունից, ինչը սահմանում է որոշակի մասնագիտության ընտրության մի շարք սահմանափակումներ։ Եթե մարդուն ներկայացվող պահանջները համընկնում են նրա անձնական հատկանիշների եւ հնարավորությունների հետ, ապա նրանք խոսում են մասնագիտական պիտանիության մասին: Իսկ եթե ոչ, ապա խոսում են մասնագիտական ոչ պիտանի լինելու մասին: Դա աշխատողի մասնագիտական որակների անհամապատասխանությունն է։ Այլ կերպ ասած, եթե աշխատողը չի կատարում իր պարտականությունները կամ կատարում է սահմանված միջին մակարդակից ցածր, նման աշխատողը կարող է լինել տվյալ պաշտոնի համար մասնագիտորեն ոչ պիտանի:


Երկու տարի շարունակ դեղին մամուլի խմբագիր Փաշինյանը վարկաբեկեց վարչապետի պաշտոնը։ Փաշինյանը հայությանը բաժանել է սևերի ու սպիտակների, Փաշինյանը զբաղվել է մաքսանենգությամբ, Փաշինյանը խախտել է բազմաթիվ անգամ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, Փաշինյանը արգելափակել է դատարանների աշխատանքը և այլն, Փաշինյանի "բեսպրեդելի" ցանկը անվերջ է: Մասնագիտական ոչ պիտանի լինելը վերաբերում է Փաշինյանի բոլոր կադրերին, նույն ԱԱԾ տնօրենը՝ Արգիշտի Քյարամյանի մասին, հասարակությանը այդպես էլ հաշիվ չտվեցին, թե ինչու են նրան հեռացրել պաշտոնից:


Այս երկու տարիների ընթացքում Փաշինյանն իր ապաշնորհ քաղաքականությամբ, պետական շահերի տեսանկյունից, ցույց տվեց իր ամբողջ ոչ պրոֆեսիոնալ ոչ պիտանի լինելը, վարչապետի պաշտոնը զբաղեցնելը: Բայց այն արեւմտյան ուժերի տեսանկյունից, որոնք Փաշինյանին բերեցին այդ պաշտոնին, եւ որոնք պաշտպանում են Փաշինյանի հետադիմական քաղաքականությունը, Փաշինյանը լիովին բավարարում է: Քանի որ ներկայիս Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, ապա Հայաստանի պետական շահերը մղվում են երկրորդ պլան, պետական իշխանությունը կատարում է այն արևմտյան կենտրոնների ցուցումները, որոնք նրանց ֆինանսավորում և աջակցում են:

Այսպիսով, փաստերը մնում են փաստ, ադրբեջանական բանակը քայլ առ քայլ առաջ է ընթանում, իսկ Երևանում դեռ խոսում են հաղթանակի մասին: Մենք չգիտենք, թե ինչի վրա է հիմնված Փաշինյանի լավատեսությունը, գուցե նրա շրջապատից ինչ-որ մեկը նրան ներշնչել է, որ ԱՄՆ նախագահ կդառնա Բայդենը, եւ այդ ժամանակ համաշխարհային գլոբալիստները կօգնեն նրան։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page