top of page

Պետությունը՝ կապիտալիստական Հայաստանի տեսքով, պետք է ընկալվի որպես հայ ժողովրդի թշնամի

Կապիտալիստների իշխող փոքրամասնությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ում ձեռքում է գտնվում պետությունը, վարում է այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որը վնասում է աշխատավոր ժողովրդի մեծամասնության շահերին։



Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ


34 տարի շարունակ իշխանությունները գործնականում վարում էին արտաքին ու ներքին հակահայկական քաղաքականություն, իսկ խոսքով գովազդում էին, որ պետությունն ընդհանուր է, որ "մեր" պետությունը հոգ է տանում "մեր" մասին, որ պետությունը պաշտպանում է ժողովրդի շահերը, որ պետությունը ժողովրդի բարեկամն է և այլն։ Նման հերթական հայտարարությամբ հունվարի 22-ին հանդես եկավ հայատյաց Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից. -"Մենք մեր պետությանը հերիք է ընկալենք որպես թշնամի":


Անկեղծ ասած, երբ պետությունն իրեն պահում է որպես հայ ժողովրդի թշնամի, ամենուր վնասում է ժողովրդին՝ վարելով հակահայկական թե արտաքին, թե ներքին քաղաքականություն, ապա անհնար է դառնում այդ պետությունն այլ կերպ ընկալել: Թշնամու դեմ պայքարում են, իսկ եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են: Եվ քանի դեռ Հայաստանում գոյություն ունի կապիտալիստական հասարակական-տնտեսական համակարգ, ապա մինչ այդ պետությունն այդ տեսքով բնակչության մեծամասնության կողմից պետք է ընկալվի հենց որպես թշնամի։ Քանի որ կապիտալիստների իշխող փոքրամասնությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ում ձեռքում է գտնվում պետությունը, վարում է այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որը վնասում է աշխատավոր ժողովրդի մեծամասնության շահերին։


Ժողովրդի մեծամասնությունը խաղաղություն է ուզում, իսկ Նիկոլի պետությունը պայմանավորված պատերազմ և պարտություն է բերում, ժողովրդի մեծամասնությունը բարեկամություն է ուզում Ռուսաստանի հետ, իսկ Նիկոլի պետությունը Հայաստանը բռնի ուժով տանում է Եվրոպա, ժողովրդի մեծամասնությունը աշխատանք է ուզում, իսկ Նիկոլի պետությունը Հնդկաստանից աշխատանքային միգրանտներ է բերում և ստիպում է հայերին արտագաղթել, ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է արժանապատիվ ապրել, իսկ Նիկոլի պետությունը արտաքին պարտքեր է կախում ժողովրդի վզից, Հայաստանը պարտքային ստրկության մեջ է գցում, հարկերը և գները բարձրացնում և դրանով  ծծում ժողովրդի արյունը և այլն և այլն....


Կապիտալիստական Հայաստանի հակաժողովրդական քաղաքականության գագաթնակետը դարձավ Արցախի դավաճանական և դավադիր հանձնումը: Նման ինքնաբացահայտումից հետո արդեն ոչ ոք չի կարող պնդել, որ ներկայիս կապիտալիստական պետությունը պաշտպանում է հայ ժողովրդի մեծամասնության շահերը: Հատկապես չպետք է մոռանալ այն խայտառակությունը, երբ կապիտալիստական պետությունը, Փաշինյանի ղեկավարությամբ, պղծում էր զոհված զինվորների մարմինները՝ թաքցնելով աղբի տոպրակների մեջ ու կեղտոտ նկուղներում: Սա կապիտալիստական պետության դեմքն է: Գուցե կեղծհայրենասեր Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի նմանների համար Փաշինյանի այս քաղաքականությունը դուր է գալիս, բայց ժողովրդի մեծամասնության համար դա հաստատ զզվելի և անընդունելի է:


Քաղաքական գործունեության ճիշտ նպատակը պետք է լինի կապիտալիստական պետության ոչնչացումը և սոցիալիստական պետության կառուցումը: Միայն սոցիալիզմի դեպքում պետությունը կարող է պաշտպանել ժողովրդի մեծամասնության շահերը: Հակառակ դեպքում, մի չմո նիկոլ կփոխարինի մյուս չմո նիկոլին, մինչև Հայաստանը վերջնականապես կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Կապիտալիզմը չի կարող և ի վիճակի չէ լուծել այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք սպառնում են Հայաստանին։ Հայաստանի կապիտալիստական տնտեսությունն անարդյունավետ է և չի բխում բնակչության մեծամասնության շահերից, 34 տարվա ընթացքում կապիտալիստական տնտեսությունը այդպես էլ չկարողացավ պետությանը տալ այնքան գումար, որպեսզի պետությունը կարողանա բավարար բանակ ունենալ Թուրքիայի հետ իր սահմանները պաշտպանելու համար:


Միշտ պետք է հիշել և Փաշինյանի նման պատրանքներով չթռչել, որ Հայաստանը գտնվում է ոչ թե Կենտրոնական Եվրոպայում, այլ Հայկական լեռնաշխարհում՝ շրջապատված թշնամական Թուրքիայով և Ադրբեջանով։ Հետևաբար, միայն սոցիալիզմի դեպքում է հնարավոր մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, ստեղծել հզոր պետականություն, ոչնչացնել գործազրկությունն, աղքատությունը, այդ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար և առաջ շարժվել դեպի նորանոր հաղթանակներ:


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page