top of page

Ռեսուրսային ներուժը և Սոցիալիստական Հայաստանը

Կապիտալիզմին այլընտրանք կա, և դա սոցիալիզմն է։



Արդեն ավելի քան 30 տարի շուկայական տնտեսության (կապիտալիզմի) կողմնակիցները քարոզում են այն գաղափարները, որ կապիտալիզմն այլընտրանք չունի, որ Հայաստանը չունի սոցիալիզմի համար սեփական միջոցները, ռեսուրսները, հնարավորությունները։ Թեև իրականում ճիշտ հակառակն է, կապիտալիզմին այլընտրանք կա, և դա սոցիալիզմն է, և երկրորդ՝ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, միջոցները և այլ հնարավորությունները սոցիալիզմի համար:


Դժբախտաբար, Հայաստանում հաստատվել է տնտեսության մասնավոր կապիտալիստական մոդելը, որտեղ արտադրության բոլոր միջոցները, բանկերը, տրանսպորտը, գործարանները, ԶԼՄ-ները և այլն գտնվում են մասնավոր խոշոր ընկերությունների ձեռքում: Պետության դերը տնտեսության մեջ հատուկ հասցվել է զրոյի, տնտեսությունը ղեկավարում են արտաքին ուժերն ու տեղի "օլիգարխ-իշխանիկները": Հայաստանի ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ստվերային տնտեսության, իշխանության կոռուպցիայի, մաքսանենգության, գնաճի, ներմուծման, արտահանման մասին և այլն, որոնք որոշակի պատկերացում են տալիս երկրի տնտեսական կյանքի, ռեսուրսների մասին: Բայց այս ամենով հանդերձ, կա նաեւ հասարակությունից փակ տեղեկություններ, օրինակ, որքան է կազմում, թեկուզ պաշտոնապես, Հայաստանում խոշոր բիզնեսի տերերի շահույթը կամ որքան միլիարդ դոլարի ոսկի է արտահանվել Հայաստանից 30 տարվա ընթացքում:


Ավելին, կա որոշակի օրինակ, խոսքը Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի մասին է, որը գտնվում է մասնավոր ընկերության ձեռքում: Եվ ահա, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների այդ հայտնի մասնավոր ընկերությունը Փաշինյանի կնոջ հիմնադրամին փոխանցել է հսկայական գումար: Ստացվում է, որ այս մասնավոր ընկերությունը հարկեր, աշխատավարձեր վճարելուց հետո, իր ծախսերը հոգալուց, տեխնիկական բազան թարմացնելուց, սեփականատիրոջ շահույթն ամբողջությամբ բավարարելուց հետո դեռ հսկայական գումարներ ունի Փաշինյանի կնոջ հիմնադրամի համար։ Այս փաստը ցույց է տալիս, որ այս մասնավոր ընկերության շահույթը շատ ավելի բարձր է, քան պաշտոնապես տրված է: Իսկ նման մասնավոր ընկերությունները Հայաստանում բավականին շատ են:


Այնպես որ, Հայաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ, հնարավորություններ և այլն իր զարգացման սոցիալիստական ուղու համար։ Հաշվի առնելով Հայաստանի բնակչության իրական թիվը և իրական ռեսուրսային ներուժը, որը գտնվում է խոշոր բիզնեսի ձեռքում, կարելի է ասել, որ սոցիալիզմի դեպքում կենսամակարդակը, աշխատավարձերն ու թոշակները ավելի բարձր կլինեն, քան ներկայիս կապիտալիզմի դեպքում: Տնտեսության սոցիալիստական զարգացումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա դիմակայելու այնպիսի մահացու մարտահրավերներին ու սպառնալիքներին, ինչպիսիք են ցեղասպան արտագաղթն ու Ադրբեջանի տարածքային պահանջները:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page