Ռուսաստանը ֆինանսավորում է Աբխազիայի բյուջեի ավելին քան 40 տոկոսը
Ռուսաստանը եզակի երկիր է, որն անշահախնդրորեն օգնել է բազմաթիվ ժողովուրդների և երկրների ոտքի կանգնել։
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը աշխատանքային այցով եղել է Աբխազիայում: Այնտեղ նրան ընդունել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։
Հանդիպմանը քննարկվել են Աբխազիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև այցելություններ շինարարական օբյեկտների կառուցման, որոնք Աբխազիան վերականգնում է Ռուսաստանի աջակցությամբ:
Նախարար Ռեշետնիկովը հայտնել է, որ այժմ բյուջեի 58%-ը Աբխազիան ապահովում է ինքնուրույն, իսկ 42%-ը՝ Ռուսաստանի բյուջեի սուբսիդիաներով: Աբխազիայի տնտեսությունը զարգանում է, աճում է նաև ռուս զբոսաշրջիկների հոսքը, այժմ ընթանում են Սուխումի միջազգային օդանավակայանի վերականգնման ծրագրերը:
Ռուսաստանը եզակի երկիր է, որն անշահախնդրորեն օգնել է բազմաթիվ ժողովուրդների և երկրների ոտքի կանգնել։ Ռուսաստանի այսօրվա աջակցությունը Աբխազիային կարելի է համարել ռուսական այս ավանդական քաղաքականության շարունակությունը: Այն երկրների թվում, որոնց Ռուսաստանը օգնել է, եղել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Վիետնամը և շատ այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, որը Ռուսաստանն ազատագրել է Պարսկական լծից:
Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, հենց որ հեռանում է ռուսական ազդեցությունը այս կամ այն երկրում, ապա անմիջապես այդ երկրներում սկսում է աճել Արևմուտքի ազդեցությունը, ինչը հանգեցնում է նրան, որ այդ երկրների իշխող ուժերը սկսում են հակառուսական քաղաքականություն վարել և բնակչությանը դաստիարակել անշնորհակալ ռուսատյացության ոգով:
Կհաջողվի՞ Ռուսաստանին չկրկնել պատմական սխալները և թույլ չտալ Արևմուտքին Աբխազիայից նոր հակառուսական Բուլղարիա թե հակառուսական Հայաստան սարքել: Ցույց կտա ժամանակը, բայց դատելով ամենից, թե ինչպես Արևմուտքին հաջողվեց Ռուսաստանի թողտվությամբ բարեկամ Հայաստանը դարձնել հակառուսական նոր Բուլղարիա, ապա վաղ թե ուշ Արևմուտքի արյունոտ ձեռքերը հնարավոր է հասնեն նաև Աբխազիային:
Comments