top of page

Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքից հրաժարվելու հետևանքները

Ալիևը ոչ մի պատահական կամ հաղթական էյֆորիայի տակ գեներացված պահանջ Հայաստանի նկատմամբ չի ներկայացնում։



Հայկ Այվազյան, FACEBOOK


Ալիևը ոչ մի պատահական կամ հաղթական էյֆորիայի տակ գեներացված պահանջ Հայաստանի նկատմամբ չի ներկայացնում։ Ալիևի բոլոր այդ պահանջների վերաբերյալ ՀՀ իշխանությունները պարտավորություններ են վերցրել Արևմուտքում` Մակրոնի, Շոլցի, Բլինկենի և մյուսների միջնորդությամբ։ Հիմա Ալիևը ասում է վերցրե՞լ եք պարտավորություն, կատարեք։


Ալիևի կողմից այսօր ներկայացված ոչ մի պահանջի վերաբերյալ չի եղել ոչ մի պարտավորություն Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված ոչ մի հայտարարության և ոչ մի եռակողմ պայմանավորվածությունների մեջ։ Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածություններում չի եղել նաև կետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

Այստեղ չեմ հասկանում հայաստանյան ընդդիմադիրների վրդովմունքը Ալիևի այսօրվա պահանջների վերաբերյալ։ Հայաստանյան ընդդիմությունը չէ՞ր վերջին երեք տարիների ընթացքում զբաղված Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների, ընդհանուր առմամբ ռուսական առաջարկների և Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածությունների վարկաբեկմամբ, բացահայտ կամ կուլիսների հետևում Ռուսաստանի ուղղությամբ ցեխ շպրտելով, Ռուսաստանին մեղադրելով գոյություն չունեցող և իրականությանը չհամապատասխանող բաների մեջ։


Հայաստանյան ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, հասավ իր նպատակին՝ Ռուսաստանի առաջարկները վարկաբեկվեցին և չկատարվեցին։ Փոխարենը կատարման ընթացքի մեջ են Ալիևի կողմից հնչեցվող Արևմուտքի պահանջները։


Սրանք են Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքից հրաժարվելու հետևանքները։


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page