Ստի վրա հիմնված պետություն
Այսօրվա քաղաքական դասը Հայաստանում շարունակում է պետական շահերին վնասելու քաղաքականությունը՝ առաջ մղելով և ծառայելով արևմտյան շահերին։
Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ
Հենց այդպես կարելի է բնութագրել Հայաստանի ներկայիս Հանրապետությունը Խորհրդային Միությունից դուրս գալուց 29 տարի անց։
Հիշեցնենք, որ 1991 թվականի մարտի 1-ին, չնայած Հայաստանի անկախության մասին ավելի վաղ ընդունված հռչակագրին, Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց հանրաքվե անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաժողովրդական քվեարկության դնելով հետեւյալ հարցը - «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ։ Քաղաքացիների մեծ մասը դրական է պատասխանել այդ հարցին։ 1991թ.սեպտեմբերի 23-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից Հանրապետության դուրս գալու որոշումը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում նշվում է սեպտեմբերի 21-ը, որպես պետական տոն՝ Անկախության օր ։
Այդ ժամանակվանից անցել է արդեն 29 տարի, բավական մեծ ժամանակահատված է, որտեղ ուշադիր նայելով այդ պետականությանը, գալիս ես տհաճ եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունն իրենից ներկայացնում է ոչ անկախ եւ ոչ Ժողովրդավարական Հանրապետություն: Ըստ էության, հայ ժողովրդին խաբել են՝ հանրաքվեի դնելով Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ժողովրդավարական, անկախ պետության մասին հարցերը, որից կատարվել է միայն մեկը՝ Խորհրդային Միությունից Հայաստանի դուրս գալը: Ուստի կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի Հանրապետության պետականության հիմքը ստի վրա է հիմնված։ Հանրաքվեն այդ հիմքի հիմնասյուներից մեկն է, և բոլորովին ճիշտ չէ, երբ տեսականորեն հայտարարում ես անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման մասին, իսկ գործնականում ստացվում է լիբերալ և Արևմուտքի կիսագաղութ։
Ովքեր են այդ քաղաքական գործիչները, ովքեր ստեղծել են այդ հարցը հանրաքվեի ժամանակ, ինչու հարցը ստացվեց այնպիսի մանիպուլյատիվ, երբ մի հարցը պարունակում է երեք հասկացություն՝ ժողովրդավարական երկիր, անկախ երկիր և դուրս գալ ԽՍՀՄ կազմից։ Այդ քաղաքական և հասարակական գործիչներից շատերը ողջ են մինչ օրս, ինչպես, օրինակ, նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը։ Քաղաքական գործիչը, ով իրեն դրսեւորել է որպես լիբերալ, հակակոմունիստ եւ մեծ դեմոկրատ: 90-ականներին հայ ժողովրդի մեծամասնությունը գնաց այնպիսի քաղաքական գործիչների հետևից, ինչպիսին Լ. Տեր-Պետրոսյանն էր։ Եւ միայն դրանից հետո՝ տարիներ անց, ժողովուրդը գիտակցության եկավ և բազմաթիվ օրինակներով համոզվեց, որ Լ. Տեր-Պետրոսյանն ամենևին էլ դեմոկրատ չէ։ Ընդդիմադիրների սպանությունները, ահաբեկումները, ձերբակալությունները, ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելումը, ընտրակեղծիքները, խորհրդարանում պատգամավորներին ծեծելը, բանակի մտցնելը ընդդիմության հանրահավաքները ճնշելու համար և այլն։ Թարմ օրինակ՝ ինչ-որ Փաշինյան, ով ի վիճակի չէր խորհրդարանական ընտրություններում 5 տոկոս ձայն հավաքել, վերցրեց ու դրեց իր վերջնագիրը՝ -կամ ես լինելու եմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը չի ունենալու վարչապետ։ Շատերը դեռ սպասում էին, որ Լ. Տեր-Պետրոսյանը գոնե ձևի համար հանդես կգա դատապարտմամբ, քանի որ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի քաղաքական կնքահայրն էր: Սակայն քննադատության փոխարեն հետևեցին բուռն ծափահարությունները, Փաշինյանի քաղաքականությանը լիակատար հավանությունն ու աջակցությունը։ Ահա սա է Տեր-Պետրոսյանի քաղաքական դեմքը, ամբողջ կյանքում կառուցել է դեմոկրատի իմիջը, իսկ իրականում հակաժողովրդավար է։ Ինչպես կարելի է բնութագրել այնպիսի քաղաքական գործչի, ով խաբել է ժողովրդին՝ մոլորության մեջ գցելով նրան՝ իր կեղտոտ նպատակներին հասնելու համար՝ ստախոս ու ստոր։ Ինչպես ասում են խնձորը ծառից հեռու չի ընկնում, Փաշինյանը դիպուկ կրկնում է Տեր-Պետրոսյանի անցած ճանապարհը:
Այսպիսով, պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն ու իր թիմն ի սկզբանե խաբել են հայ ժողովրդին, հեքիաթներ պատմել անկախ ու ժողովրդավարական Հայաստանի մասին, որտեղ կյանքն ավելի լավը կլինի, քան Խորհրդային Միությունում էր, իսկ արդյունքում ստացվեց հակառակը։ Այն ամենը, ինչ արվել է Հայաստանում 90-ականներին, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեծ հաշվով, եղել է Ռուսաստանում եւ Մերձբալթյան երկրներում հակակոմունիստական քաղաքականության կրկնությունը: Հարցը հանրաքվեի ժամանակ հայ հակակոմունիստները պատճենել են իրենց Մերձբալթյան գործընկերներից: Օրինակ՝ 1991 թվականի մարտի 3-ին Լատվիայի բնակչության հարցման ժամանակ հարց է ուղղվել -«Դուք կողմ եք ժողովրդավարական եւ անկախ Լատվիային», հետո ԽՍՀՄ-ից Լիտվայի անկախության մասին հարցումն անցկացվել է 1991թ.փետրվարի 9-ին -«Դուք կողմ եք, որ Լիտվական պետությունը լինի անկախ ժողովրդավարական հանրապետություն»: Իսկ հիմա ուշադրություն դարձնենք այն հարցին, որը 1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանում -«Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն լինի ԽՍՀՄ կազմից դուրս»: Դա զարմանալի է, թե ինչպես են նրանք նման: Այսպիսով, հարցերը կազմվել են այնպես, որ իրենց մեջ ներառեն մանիպուլյատիվ մեթոդներ, որպեսզի մարդկանց մոլորեցնեն: Պարզության համար ուշադրություն դարձնենք Մեծ Բրիտանիայի 2016 թվականի հանրաքվեն: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համար հիմք է ծառայել 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեի արդյունքը, երբ քվեարկածների 51,9 տոկոսը պաշտպանել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit): Հանրաքվեին հարց դրվեց -«Պետք է արդյոք Միացյալ Թագավորությանը մնալ Եվրամիության անդամ, թե հեռանալ Եվրամիությունից»։ Հետաքրքիր հարց է առաջանում, թե ինչու անգլիացիները հաշվի չառան հայկական փորձը, նրանք կարող էին հարց տալ այս կերպ - «Համաձայն եք, որ Միացյալ Թագավորության անկախ ժողովրդավարական պետություն լինի Եվրամիության կազմից դուրս»: Իսկ հետո ողջ աշխարհի առջև հայտարարել հանրաքվեի օրը՝ հունիսի 23-ը Մեծ Բրիտանիայի Անկախության օր եւ արագ փոխեր կապիտալիզմը սոցիալիզմի վրա։ Դա անհեթեթություն կլիներ։ Հենց այդ պատճառով Մեծ Բրիտանիայում նման բան տեղի չունեցավ, իսկ Հայաստանում նման բան տեղի ունեցավ:
Հենց այդ պատճառով Հայաստանում իշխող դասը ԽՍՀՄ կազմից Հանրապետության դուրս գալու հարցը վերածեց "անկախության և ժողովրդավարության" թատերական ներկայացման։ Քանի որ նպատակը հակահեղափոխությունն էր, ոչնչացնել նոյեմբերի 29-ին 1920 թվականի հեղափոխությունը, ոչնչացնել սոցիալիզմը եւ կառուցել կապիտալիզմ (շուկայական տնտեսություն):
Ստի վրա ստեղծված պետությունը վաղ թե ուշ անհետանում է քաղաքական քարտեզից: Հայաստանը տարեցտարի ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարությունից ու անկախությունից։ Դա փաստ է։ Այսօրվա քաղաքական դասը Հայաստանում շարունակում է պետական շահերին վնասելու քաղաքականությունը՝ առաջ մղելով և ծառայելով արևմտյան շահերին։
Comments