Սիլվա Կապուտիկյանի «Սովետական Հայաստան»ին նվիրված բանաստեղծությունը
Դարեր եկան աղետավոր և ավերի
դավերում
Փշրվեցինք աստղերի պես ու ցրվեցինք
աշխարհում.
Բայց Արաքսի ափին մնաց փոքրիկ մի հող՝
անառիկ,
Արև՛ մնաց աստղերի մեջ, մնաց հային՝
հայրենիք։
Այդ դու էիր, հայոց արև, Սովետական
Հայաստան,
Հոկտեմբերի շնչով ծնված, մանուկ էիր, և
սակայն
Հիմա արդեն հասակ առել,դարձել ես այր
մի պարթև,
Եվ քո նորոգ երջանկության ճանապարհին
ես արդեն...
Դու թանկ ես մեզ որպես դրոշ՝ ցողված
արյամբ զոհերի
Դու՝ մոր նման նվիրական,դու՝մանկան պես
սիրելի
Եվ աշխարհում հացի համար դու նո՛ր մի լեռ
սրբազան,
Դու կարոտի նոր Արարատ՝ բարձրագնա
Հայաստան…
Comments