top of page

ԽՍՀՄ կազմավորման 102-րդ տարեդարձին ընդառաջ

Վ. Ի. Լենինը՝ ԽՍՀՄ կազմակերպիչ ու ոգեշնչող:



ԽՍՀՄ ծնունդը մարքսիզմ֊լենինիզմի գաղափարների մարմնավորումն է, ազգային քաղաքականության հաղթանակը։


Դեռևս մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը, Լենինը և բոլշևիկները պայքարում էին ազգությունների այնպիսի կամավոր միավորման համար, որը կբացառեր ազգամիջյան թշնամությունը և լիակատար կամավորության ու իրավահավասարության հիման վրա կհաստատեր իսկական եղբայրական դաշինք։


Ազգային հարցի վերաբերյալ Վ.Ի.Լենինի և բոլշևիկների մշակած ծրագրային դրույթները սկսեցին կենսագործվել սոցիալիստական հեղափոխության առաջին իսկ օրերից։ Խորհրդային Ռուսաստանի Ֆեդերացիան դարձավ նման պետության կոնկրետ արտահայտությունը։


Բնորոշելով առաջին բազմազգ սոցիալիստական պետության էությունը և նրա արմատական տարբերությունը բուրժուական ֆեդերացիայից, Վ.Ի.Լենինը 1918 թ. գրել է. «Մենք իշխում ենք ոչ թե բաժանելով, ըստ Հին Հռոմի դաժան օրենքի, այլ միացնելով բոլոր աշխատավորներին կենդանի շահերի, դասակարգային գիտակցության անխզելի շղթաներով։ Եվ մեր միությունը, մեր նոր պետությունն ավելի ամրակուռ է, քան բռնադատական իշխանությունը, որը ստով ու երկաթով միավորում է իմպերիալիստների համար հարկավոր արհեստական պետական կազմավորումները»։


1919 թ. վերլուծելով բանվորների հերոսական աշխատանքը թիկունքում, Վ. Ի. Լենինը գրել է, որ նոր կյանքի կառուցման համար աշխատավորները «...սկզբում միավորվում են մեկ սոցիալիստական պետության մեջ, հետո սովետական հանրապետությունների միության մեջ», և նաև՝ «Մենք ազգերի ԿԱՄԱՎՈՐ միություն ենք ուզում, այնպիսի միություն, որը ոչ մի բռնություն չթույլատրեր մի ազգի կողմից մյուսի վրա, այնպիսի միություն, որը հիմնված լիներ ամենալրիվ վստահության վրա, եղբայրական միասնության պարզ գիտակցության վրա, լիովին կամավոր համաձայնության վրա»։


Լենինը ոչ միայն խորապես հիմնավորեց խորհրդային հանրապետությունների ամենասերտ դաշինքի անհրաժեշտությունը, մշակեց ԽՍՀՄ կազմավորման սկզբունքները, այլև ինքն

անմիջականորեն գլխավորեց նրա կառուցումը։


Վ.Ի.Լենինի կողմից նոր ,խորհրդային ֆեդերացիայի պետական ձևի հայտնագործումը խորհրդային ժողովուրդներին հնարավորություն տվեց իրավահավասարության,բարեկամության և եղբայրության հիման վրա համախմբվելու իրենց բազմազգ պետության՝Խորհրդային Միության մեջ։


Չնայած ծանր հիվանդությանը, Լենինը բացառիկ ուշադրություն էր նվիրում ԽՍՀՄ֊ի ստեղծման գործին։ Սովետների համամիութենական առաջին համագումարի բացման և նրա հաջորդ օրը՝

1922 թ.դեկտեմբերի 30֊ին և 31֊ին, Վ.Ի.Լենինը թելադրեց «Ազգությունների կամ «ավտոնոմիզացիայի հարցի շուրջը» նամակը, որտեղ խորհրդային հանրապետությունների պետական միավորման միակ ճիշտ ձևը համարեց ազգային խորհրդային հանրապետությունների ինքնիշխան իրավահավասարության հիման վրա ստեղծված պետական միությունը։


Վ. Ի. Լենինը իրավմամբ հանդիսանում է աշխատավորների աշխարհում առաջին պետության՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծողն ու հիմնադիր ղեկավարը։


ԽՍՀՄ գոյատևեց 74 տարի։ Երբ երկրի ղեկավարները թուլ տվեցին կոպիտ սխալներ, դավաճանեցին մարքսիզմ֊լենինիզմի գաղափարներին, բազմազգ երկրի աշխատավորների շահերին, մոռացան Լենինի պատվիրանները,դրանից անմիջապես օգտվեցին համաշխարհային

իմպերիալիզմը և նրանց գործակալները ազգային հանրապետություններում։ Ցավոք, նրանց հաջողվեց կազմաքանդել և կործանել ԽՍՀՄ֊ը, բոլոր հանրապետություններում ոչնչացնել խորհրդային նվաճումները և վերականգնել կապիտալիզմը։

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page