top of page

Ստալինի նամակը ուղղված Խորհրդային Հայաստանին

Միայն խորհրդային իշխանության գաղափարը բերեց Հայաստանին խաղաղություն և ազգային նորացման, վերականգման, վերահաստատման հնարավորությունը։


"Դարերով հալածված, հյուծված բազմաչարչար Հայաստանը Անտանտի ու դաշնակների ողորմությամբ, տրված սովին, կործանմանը և բռնած գաղթականի ճանապարհը, խաբված իր բոլոր այսպես կոչված «բարեկամներից» կողմից, այսօր, այժմ գտել է իր փրկությունը՝ հռչակելով Հայաստանը որպես խորհրդային երկիր։


Ոչ հայկական շահերից բխող «դարավոր պաշտպան» Անգլիայի կեղծ հավաստիացումները, ո՛չ Վիլսոնի տխրահռչակ տասնչորս կետերը, ո՛չ էլ Ազգերի լիգայի հեռարձակվող խոստումները՝ Հայաստանը կառավարելու իր «մանդատը» չկարողացան (և չէին կարող) փրկել Հայաստանը կոտորածից և ֆիզիկական բնաջնջումից։ Միայն խորհրդային իշխանության գաղափարը բերեց Հայաստանին խաղաղություն և ազգային նորացման, վերականգման, վերահաստատման հնարավորությունը։


Ահա մի քանի փաստ, որոնք հանգեցրին Հայաստանի խորհրդայնացմանը։


Անտանտի գործակալ դաշնակցականների կործանարար քաղաքականությունը, երկիրը տանում է դեպի անարխիայի և աղքատություն։ Թուրքիայի հետ դաշնակցականների սկսած պատերազմը՝ դրդված Անտանտայի երկրների կողմից (Անգլիյա, Ֆրանսիյա), Հայաստանին գցեցին տնտեսական, անվըանգային ծանր իրավիճակի մեջ հասցնելով վերջին ծայրահեղությանը ստորագրելով Ալեքսանդրապոլի խատառակ պայմանագիրը, որով Հայաստանին էր մնում 10․000 ք/կմ։


Սակայն Հայաստանի հյուսիսային գավառները, հյուծված սովից ու անօրինությունից, նոյեմբերի վերջին ապստամբեցին ստեղծելով Հայաստանի հեղափոխական զինվորական կոմիտե՝ ընկեր Կասյանի գլխավորությամբ։ Նոյեմբերի 30-ին ուղարկվեց հեռագիր Հայաստանի Նախահեղափոխական կոմիտեից՝ ուղղված ընկեր Լենինի, ողջույնի խոսքերով, Խորհրդային Հայաստանի ծննդյան և Հեղկոմի կողմից Դելիջան քաղաքի գրավման մասին ուղերձով։


Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանը, Նարիմանովի գլխավորությմբ կամավոր հրաժարվեց հնագույն հայկական գավառներից և հայտարարեց, որ Զանգեզուրը, Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը պատկանում է Խորհրդային Հայաստանին։ Դեկտեմբերի 1-ին Հեղկոմը ողջույն է ստացել նաև թուրքական հրամանատարությունից։ Դեկտեմբերի 2-ին հաղորդագրություն ենք ստանում ընկեր Օրջոնիկիձեից, որ Երևվանից վտարվել է դաշնակցական իշխանությունը, իսկ հայկական զորքերը կամավոր մտնում են հեղափոխական կոմիտեի տրամադրության տակ։


Այժմ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է Հայաստանի խորհրդային իշխանության ձեռքում։


Հայաստանի և շրջակա մուսուլմանների դարավոր թշնամությունը լուծվեց մեկ հարվածով։

Թող բոլորը՝ ովքեր պետք է իմանան, որ հայկական խնդիրի որի շուրջ իմպերիալիստական դիվանագիտության գիշատիչ գայլերը իզուր էին խելքահան անում, կարողացավ լուծել միայն խորհրդային Հայաստանի կառավարության հաստատումից անմիջապես հետո։


Կեցցե Խորհրդային Հայաստանը"։


Ստորագրված՝ Ի.Ստալին

«Պրավդա» թիվ 273, 4 դեկտեմբերի 1920 թ


Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page