Դաշնակցության կազմակերպած խռովության 100 ամյակի կապակցությամբ
100 տարի շարունակ դաշնակցության գաղափարախոսները բոլոր միջոցներով ձգտել են փոխել արդեն պատմություն դարձած 1921 թ․ փետրվարյան խռովության նպատակը և դրա հետևանքները։
Վլադիրմիր Պետրոսյան, Երևան
1921 թվականի փետրվարի 18-ին դաշնակցության կազմակերպած խռովության ժամանակ, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծված "Հայրենիքի փրկության կոմիտեի" 100-ամյակի առթիվ կամենում եմ նշել հետևյալը․
Առաջին․ 451 թ․ մայիսին հավատափոխ նախարարների զորքերի դեմ Սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայրենասեր ուժերի մղած պայքարը կարելի է գնահատել որպես հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած առաջին խոշոր եղբայրասպան պատերազմ։
Երկրորդ․ 1921 թ․ փետրվարին դաշնակցության կազմակերպված խռովության հետևանքով Հայաստանում տեղի է ունեցել մեր պատմության մեջ երկրորդ խոշոր եղբայրասպան պատերազմը։
Երրորդ․ Փետրվարյան խռովությամբ 1920 թ․ դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրված հայ-թուրքական պայմանագիրը մերժող Սովետական Հայաստանի իշխանությունը վերացնելու մեջ, շահագրգռված էր քեմալական Թուրքիան։
Թուրքիաին հարկավոր էր Հայաստանում վերականգնել 1920 թ․ դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած դաշնակցական կառավարությանը և նրա միջոցով 1921 թ․ փետրվարին Լոնդոնում տեղի ունեցած կոնֆերանսում և 1921 թվականի մարտին Մոսկվայում տեղի ունեցող սովետա-թուրքական բանակցությունների ժամանակ հասնել իր նպատակին։
Փաստորեն 1921 թ․ փետրվարին հռչակված "Հայրենիքի փրկության կոմիտեն" դարձել է Թուրքիաի ձեռքին գործիք։
Չորրորդ․ 1921 թվականի փետրվարին Վրացյանի գլխավորած "Հայրենիքի փրկության կոմիտեն" եղբայրասպան կռիվ հրահրելու հետ միասին, ռազմական գործողություններ էր վարում Սովետական Ռուսաստանի դեմ։
Հինգերորդ․ Դաշնակցության նորօրյա գաղափարախոսներից մեկն իր դոկտորական ատենախոսության մեջ, անդրադառնալով "Փրկության կոմիտեի" պարտության պատճառներին, խոստովանել է, որ Սիմոն Վրացյանի գլխավորած "ապստամբությունը" պարտվել է, քանի որ դաշնակցությանը չի հաջողվել հայ ժողովրդի մեջից հանել ռուսասիրությունը։
Իհարկե այդ հեղինակը ճիշտ է։ Բայց, հարկավոր է հատկապես ընդգծել, որ 1921 թվականի փետրվարի 18-ին դաշնակցության կազմակերպած խռովության պարտության գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ դաշնակցությանը չի հաջողվել հայ ժողովրդի մեջ արմատավորել թուրքասիրությունը։
100 տարի շարունակ դաշնակցության գաղափարախոսները 1921 թ․ փետրվարին կազմակերպած խռովությունը ներկայացնում են որպես Հայաստանի անկախությունը վերականգնելու ապստամբություն և ափսոսանք հայտնում, որ այդ անկախությունը տևել է 44 օր։
Հին Հունաստանի փիլիսոփաններից մեկը նկատել է, որ նույնիսկ Աստվածները չեն կարող փոխել անցյալում կատարված դեպքերը։
Սակայն, 100 տարի շարունակ դաշնակցության գաղափարախոսները բոլոր միջոցներով ձգտել են փոխել արդեն պատմություն դարձած 1921 թ․ փետրվարյան խռովության նպատակը և դրա հետևանքները։ Պատմական անցյալի նկատմամբ այդպիսի մոտեցման արդյունքով փետրվարյան խռովությունը ներկայացվում է իրականությունից շատ հեռու պատկերացումներով։
Ստորև, նկատի ունենալով այդ հանգամանքը, առանց մեկնաբանության ներկայացվում է "Հայրենիքի փրկության կոմիտեի" "Ազատ Հայաստան" պաշտոնաթերթում Սիմոն Վրացյանի գրած մի շարք խմբագրականներ ու այլ նյութեր։ Այդ նյութերը բացահայտում են թե խռովությունը կազմակերպելու գործում ովքեր են օգնել և ինչ նպատակով ու ում դեմ է ուղղված եղել։
Comments