top of page

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա Խորհրդային Հայաստանի մասին

Հայոց մեծերը և Մայր Հայրենիքի վերածնունդը:



«Եվ Հայաստանի մթագնած երկնակամարի վրա նորից փայլատակեց լուսավոր աստղը Հյուսիսի։ Մեր դարավոր թշնամու դեմ վերստին ծառացավ մեր դարավոր հզոր բարեկամը՝ ռուս ժողովուրդը իր կարմիր բանակով, որ պատռեց սև դաշնագիրը Ալեքսանդրապոլի և հեռու շպրտեց հայ արյան ծարավի զորքը Կարաբեքիր փաշայի։


Այսպես ահա ստեղծվեց նոր պետությունը հայկական, իբրև լիիրավ ազգային հայկական, իբրև լիիրավ ազգային հանրապետություն՝ սովետական եղբայրացած ժողովուրդների մեծ միության մեջ։


Այսպես ահա ապահովվեց անվտանգ գոյատևումը հայոց մարտիրոս ժողովրդի, հայրենական համատարած վերաշինությամբ, տնտեսական աննախընթաց վերելքով ու ազգային մշակույթի լուսասփյուռ ծաղկմամբ։


Նոր Հայաստանը հաղթական երթով օր֊օրի բուժեց իր խոր վերքերը, վերակառուցվեց, զարգացավ, աճեց ու շենացավ իբրև իրականացած երազը հայոց բազում սերունդների։


Այսօր, Սովետական Հայաստանում, հայ մարդն ապահովված է՝ խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքով, աշխատանքի իրավունքով, իր հայրենիքը անդադրում կերպով կառուցելու իրավունքով, ուսում և կրթություն ստանալու իրավունքով, կրոնական պաշտամունքի անկաշկանդ իրավունքով, իր ազգային մշակույթը ազատորեն զարգացնելու իրավունքով, իր մայրենի լեզուն հռչակած, իր ազգային դրոշի ներքո։ Արդի Հայաստանը միակ հույսն ու իրական երաշխիքն է մեր ազգային բոլոր արդար իղձերի կենսագործման»։


1980թ., Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page