Վուչիչը որոշել է կրկնել Փաշինյանի փորձը
Լինել կապիտալիստական երկիր և չկատարել ԱՄՆ-ի "խորհուրդները", դա գրեթե անհնար է:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ հերթական բանակցություններն են կայացել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի միջեւ: Եվրամիությունը Սերբիայի եւ Կոսովոյի իշխանություններին խոստում է տվել, որ նրանք Բրյուսելից ֆինանսական օգնություն կստանան ԵՄ առաջարկած համաձայնագրի բոլոր կետերի կատարման դեպքում:
Հայտնի է, որ Արևմուտքը միշտ քաղաքական-տնտեսական ճնշումներ է գործադրել Բելգրադի վրա, որպեսզի Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը։ Երկար ժամանակ սերբ քաղաքական գործիչներին հաջողվում էր դիվանագիտական ճանապարհներով ամեն կերպ ձգձգել այդ գործընթացը։ Բայց, ըստ երևույթին, սերբական իշխող դասի վրա ազդել է մի քանի կարևոր գործոններ, ինչի համար ել նրանք ստիպված է ընդունել Արևմուտքի ծրագիրը:
Ամենակարևոր գործոնն այն է, որ Սերբիան կապիտալիստական երկիր է, ինչը նշանակում է, որ Սերբիան պետք է ենթարկվի այն որոշումներին, որոնք կտա կապիտալիստական աշխարհի առաջնորդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Լինել կապիտալիստական երկիր և չկատարել ԱՄՆ-ի "խորհուրդները", դա գրեթե անհնար է: Նշենք, որ կապիտալիստական Արևմուտքի ներկայիս դիմակայությունը կապիտալիստական Ռուսաստանի հետ յուրօրինակ պայքար է անկախության համար։ Կկարողանա արդյոք կապիտալիստական Ռուսաստանը անկախանալ կապիտալիստական Արևմուտքից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցույց կտա ժամանակը։
Երկրորդ կարևոր գործոնը դա եվրաինտեգրումն է: Սերբիայի իշխող դասը և երկրի բնակչության զգալի մասը ցանկանում են, որ Սերբիան միանա Եվրամիությանը։ Այդ ձգտումն ամեն կերպ ընդգծվում է նրանով, որ ամենուրեք օգտագործում են Եվրամիության դրոշները: Այսինքն՝ Եվրամիությունը դեմ է, որ Կոսովոն լինի Սերբիայի մի մասը, որպեսզի այնտեղ ապրեն սերբերը, իսկ սերբերը, ի պատասխան, ամեն կերպ խոնարհվում և ողջունում են Եվրամիությանը: Երկար ժամանակ Եվրամիությունն ասում էր ճանաչեք Կոսովոյի անկախությունը և Սերբիան կանդամակցի Եվրամիությանը: Հիմա, ինչպես տեսնում ենք, սրան նոր խթան է ավելացվել, Եվրամիությունը շատ փող կտա Սերբիային եւ Կոսովոյին եթե նրանք ընդունեն իրենց ծրագիրը:
Երրորդ կարևոր գործոնը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին, Արևմուտքը վերջնականապես որոշել է "կլանել" Սերբիաին, և Սերբիայի իշխող ուժերը դրան դեմ չեն։ Արդեն բացահայտ ծրագրվում է, որ երկու, երեք տարի անց Սերբիան կանդամակցի Եվրամիությանը՝ ճանաչելով Կոսովոյի անկախությունը:
Վաճառել եւ հրաժարվել ազգային, պետական շահերից փողի դիմաց միջազգային քաղաքականության մեջ միշտ էլ իրական է: Նման բան եղել է Հայաստանում 2020 թվականին, երբ Հայաստանի իշխող դասը՝ Փաշինյանի գլխավորությամբ, առանց կռվի Արցախը (համեմատության համար- Արցախի տարածքը մոտ 11 հազար քառ.կմ, իսկ Լիբանանի տարածքը՝ 10 հազար քառ. կմ) հանձնեց Ադրբեջանին։ Դավաճանության այս ակտից անմիջապես հետո Արևմուտքը սկսեց մեծ վարկեր տալ Փաշինյանի ռեժիմին, քանի որ նա կատարեց Արևմուտքի պայմանները, այնպես որ ճիշտ կլինի ասել ոչ թե հանձնեց, այլ վաճառեց Արցախը Ադրբեջանին:
Հավանաբար Սերբիայի իշխող ուժերը որոշել են գնալ Փաշինյանի ճանապարհով, դավադրություն կազմակերպել, վաճառել ու հրաժարվել պետական շահերից, դավադրությամբ տարածքները հանձնել թշնամուն, մնալ իշխանության ղեկին ու վարկեր ստանալ Արևմուտքից:
Comments