top of page

Զանգեզուրի ազատագրումը

Այն, ինչ 100 տարի առաջ Զանգեզուրի հետ չկարողացավ անել դաշնակցականների կառավարությունը, այսօր հեշտությամբ անում է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը։



Զանգեզուրի ազատագրումը 1921 թվականին հայոց պատմության փառահեղ էջերից մեկն է: Հենց այդ ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և Սոցիալիստական Ռուսաստանի աջակցությամբ շնորհիվ, ներքին և արտաքին թշնամիների դեմ պայքարում հայ ժողովուրդը կարողացավ հաղթել և Զանգեզուրը վերամիավորել Հայաստանին՝ որպես նրա անբաժան մասը։ Զանգեզուրի ազատագրումը, Արևմուտքի գործակալների՝ դաշնակցականների լծից, բերեց հայ ժողովրդին երկար սպասված հաղթանակ, խաղաղություն և քաղաքացիական պատերազմի ավարտմանը:


Դժբախտաբար, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի կապիտալիստական իշխանությունները սկսեցին վերանայել խորհրդային շրջանի պատմությունը: Եվ հենց այդ ժամանակներում հայրենասեր կոմունիստները վերածվեցին դավադիրների, իսկ հայրենիքի դավաճանները՝ դաշնակցականները, վերածվեցին հերոսների:


Սոցիալիզմը և Սովետական Միության պատմությունը վարկաբեկելու համար, օգտագործվել են տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, ներառյալ բացահայտ ստեր, զրպարտություններ և տարբեր առասպելներ: Հակակոմունիստական ամենատարածված միֆերից մեկը դարձավ Զանգեզուրի ազատագրման թեման, որտեղ հիմնական շեշտը դրվում է Գարեգին Նժդեհի հերոսացման վրա, թե իբր նրա հակահայկական պայքարի շնորհիվ է Զանգեզուրը հայտնվել Հայաստանի կազմում։ Սակայն սոցիալիստական Հայաստանի պատմությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկերացում, որտեղ ամբողջությամբ բացահայտվում է դաշնակցականների և հատկապես Գարեգին Նժդեհի հորինված "հերոսությունները":


Ինչպես հայտնի է,1918-1920 թթ Հայաստանում "Դաշնակցություն" կուսակցության կառավարման շրջանում Հայաստանի Հանրապետությունը վերածվել էր մանրադրամի Արևմուտքի (առաջին հերթին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի) ձեռքում։ Դա հետևանք էր այն աղետալի արևմտամետ քաղաքականությանը, որ վարում էր իշխող "Դաշնակցություն" կուսակցությունը։ Ընդ որում, Դաշնակցության սխալ քաղաքականությունը այն չէր, որ նրանք ձգտում էին ազատագրել և վերամիավորել Հայաստանի պատմական տարածքները, դա հայ ժողովրդի արդարացի պահանջն է, այլ այն, որ "Դաշնակցությունը" սխալ կողմնորոշում էր ընտրել այս խնդրի լուծման մեջ և բոլոր հույսերը կապում էր միայն Անտանտի երկրների աջակցության հետ: Բայց, քանի որ Արևմուտքի և Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը տարբեր էին և իրար հակառակ էին, Հայաստանը ենթարկվեց նոր ցեղասպանությունների և ձեռք բերելու փոխարեն կորցրեց զգալի տարածքներ։


Մի կողմից արևմտյան տերությունները հրաժարվեցին իրենց իսկ ստեղծած "ծովից ծով Հայաստան" նախագծից, ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից, ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած հայ-թուրքական սահմանը դարձավ Արևմուտքի հերթական խաբեությունը։ Մյուս կողմից, Անտանտի տերությունները որոշեցին օգտագործել Հայաստանը ինչպես ռուս-թուրքական նոր պատերազմ հրահրելու, այնպես էլ Սոցիալիստական Ռուսաստանի դեմ պայքարում։ Այսպես, 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի սանձազերծման գործում կարևոր դեր խաղացին Անտանտի տերությունները, առաջին հերթին Անգլիան։


Անգլիացիները դաշնակցականներին ակտիվորեն տրամադրում ու դրդում էին Թուրքիայի դեմ, զինում էին նրանց, իսկ մյուս կողմից էլ սիրաշահում էին Թուրքիային, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա: Անգլիացիները պատրաստվում էին, որ շուտով Հայաստանը պետք է դառնա սոցիալիստական հանրապետություն, ուստի շահագրգռված էին, որ Հայաստանի հնարավորինս շատ տարածքներ անցնեն թուրքերի ձեռքը, հատկապես Կարսի շրջանը: Դրանից հետո, բնականաբար, տարածքային հարցեր կառաջանան սոցիալիստական Հայաստանի և քեմալական Թուրքիայի միջև, և եթե սոցիալիստական Ռուսաստանը որոշի սատարել Երևանին հայկական տարածքների վերադարձին, որոնք դաշնակցականները հանձնել են քեմալականներին, ապա նոր հակամարտություն կառաջանա:


Այդ ժամանակ Սոցիալիստական Ռուսաստանը գտնվում էր ծանր վիճակում և պատրաստ չէր նոր հակամարտություն սկսել Թուրքիայի հետ, ուստի այն հայկական տարածքները, որոնք դաշնակցականները նվիրել էին թուրքերին, բացառությամբ Նախիջևանի և Ալեքսանդրապոլի շրջանները, մնացին Թուրքիայի ձեռքում:

1920թ. սեպտեմբերի 22-ին թուրքական բանակը հատեց հայ-թուրքական սահմանը և, չհանդիպելով լուրջ դիմակայության, սկսեց առաջ շարժվել դեպի Հայաստանի խորքը: Թուրքական ագրեսորներին սեփական ուժերով դիմակայելու անկարողության պատճառով դաշնակցականների կառավարությունը դիմում է ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի օգնությանը, սակայն այդ դիմումները մերժվում են։ Անտանտի տերությունները, նախ և առաջ Անգլիան, Հայաստանն օգտագործեցին իրենց նպատակների համար և հետո թողեցին բախտի քմահաճույքին՝ հայտարարելով, որ ոչնչով չեն կարող օգնել, իսկ դաշնակցականները, լինելով Արևմուտքի գործակալներ, ուղղակի մերժում էին Սովետական Ռուսաստանի օգնությունը։

Այսպիսով, Դաշնակցության արևմտամետ քաղաքականության և Արևմուտքի հակահայկական, երկակի դիվանագիտության շնորհիվ Հայաստանը պարտվեց հայ-թուրքական պատերազմում:


Հայաստանի զգալի տարածքները, ինչպես Արարատ լեռը, Կարսը, Նախիջևանը, Ալեքսանդրապոլը դաշնակցականների կառավարությունը փաստացի հանձնեց առանց պայքարի և նրանք հայտնվեցին թուրքական օկուպացիայի տակ։ Դրան հաջորդած հայ-թուրքական բանակցությունները Ալեքսանդրապոլում, բերեցին Հայաստանի համար խայտառակ կապիտուլյացիայի, որը պատմության մեջ հայտնի է որպես "Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիր"։ Ալեքսանդրապոլի պայմանագիրն իր էությամբ Հայաստանի համար դարձավ գաղութա - ստրկատիրական, ապօրինի, դավաճանական պայմանագիր։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց դեկտեմբերի 2-ի գիշերը, երբ Հայաստանում արդեն դե ֆակտո և դե յուրե գոյություն ուներ սոցիալիստական իշխանություն, և դաշնակցականներն այլևս իրավունք չունեին ներկայացնելու Հայաստանը: Ստորագրելով այս պայմանագիրը՝ դաշնակցականները, օգնել են թուրքերին լեգիտիմացնել իրենց օկուպացիան և ապագա բանակցություններում իրենց անզիջում պահել։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը հրաժարվեց Սևրի պայմանագրից, Արարատ լեռից, Կարսից, Սուրմալուից, Նախիջևանից, Ալեքսանդրապոլից և Հայաստանի տարածքը կազմեց 9 հազար քառ. կմ։ Բացի այդ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը կրում էր նաև ակնհայտ հակակոմունիստական բնույթ, պայմանագրի 5-րդ հոդվածում նշվում էր, որ Թուրքիան պարտավորվում է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանի խամաճիկային իշխանություններին, ներքին կամ արտաքին սպառնալիքի դեպքում։ Այսպիսով, Ալեքսանդրապոլի պայմանագիրը միանշանակ դաշնակցական-քեմալականական դավադրության գործարք էր սոցիալիստական Հայաստանի դեմ։


Այստեղ կարևոր է չմոռանալ, որ դեկտեմբերի 2-ին Երևանում դաշնակցականները ստորագրել են իշխանության փոխանցման պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի դաշնակցականները ճանաչում են Սոցիալիստական Հայաստանը, հրաժարվում է իշխանությունից, և իշխանությունը դաշնակցականներից անցնում է կոմունիստներին: Չնայած Հայաստանի ծանր վիճակին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ժամանակ չկորցնելով սկսեց ակտիվ քաղաքականություն վարել ինչպես գրավյալ տարածքների ազատագրման, այնպես էլ սոցիալիզմի կառուցման հարցերում: Հիշեցնենք, որ դաշնակները ժառանգություն են թողել երկրի 9 հազար քառ. կմ տարածքը, իսկ Հայաստանի կոմունիստները, Ռուսաստանի աջակցությամբ, կարողացել են հավաքել կորցրած պատմական տարածքների մի մասը՝ դարձնելով մինչև 30 հազար: քառ. կմ: Առաջին քայլը Լոռիի ազատագրումն էր վրացական օկուպացիայից, որին հաջորդեց Ալեքսանդրապոլի ազատագրումը թուրքական օկուպացիայից և վերջապես Զանգզուրի ազատագրումը դաշնակցականների օկուպացիայից:


Հայ ժողովրդի համար վճռորոշ և բախտորոշ պահին, երբ երկրի բոլոր ուժերն ու ռազմական ռեսուրսներն ուղղված էին Լոռին վրացական օկուպացիայից ազատելուն, դաշնակցականները ցանկանալով վերադարձնել իշխանությունը և հավատարիմ մնալով իրենց արևմտամետ քաղաքականությանը, կազմակերպեցին զինված խռովություն: Այսպիսով դաշնակցականները իրենց հակահայկական դավադրություններով քաղաքացիական պատերազմ սանձազերծեցին Հայաստանում: 1921 թվականի փետրվարի 18-ին դաշնակցական ջոկատները գրավեցին Երևանը, որտեղ սկսվեցին հաշվեհարդարներ հայ կոմունիստների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Դաշնակցականները կարողացան ժամանակավորապես ենթարկել Հայաստանի տարածքի մի մասը և զանգվածային բռնաճնշումներ սկսել կոմունիստների դեմ։ Սակայն շուտով Կարմիր բանակը ջախջախեց թշնամու դիմադրությունը և ապրիլի 2-ին ազատագրեց մայրաքաղաք Երևանը։ Երևանից փախչելիս դաշնակցականները հասցրել են թալանել սոցիալիստական Հայաստանի պետական բյուջեն՝ իրենց հետ մեծ գումարներ տանելով Զանգեզուր։


Քաղաքացիական պատերազմը շարունակվեց արդեն Զանգեզուրում, որտեղ դաշնակցականները տարածաշրջանը դարձրել էին հակակոմունիստական ուժերի որջ։ Դեռևս 1920թ. դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում տեղի ունեցավ դաշնակցական ժողով, որտեղ Զանգեզուրը հռչակվեց "Ինքնավար Սյունիք", իսկ Գարեգին Նժդեհը՝ որպես ռազմական գործիչ, հռչակվեց "Սյունյաց սպարապետ": Իսկ արդեն 1921 թվականի ապրիլին Տաթևի վանքում դաշնակցականների ժողովը որոշեց "Ինքնավար Սյունիքը" վերանվանել Լեռնային Հայաստան՝ Գորիս մայրաքաղաքով։ Սոցիալիստական Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի, ավելորդ արյունահեղությունից խուսափելու և Զանգեզուրի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով պատվիրակություն ուղարկեց Զանգեզուր՝ բանակցելու։ Սակայն դաշնակցականներն ամեն կերպ ձգձգում էին բանակցությունները, քանի որ գաղտնի պատրաստվում էին հարձակվել Սոցիալիստական Հայաստանի վրա: Մայիսի վերջին Զանգեզուրում Ս. Վրացյանը դառնում է վարչապետ, իսկ Գարեգին Նժդեհը՝ զինված խմբապետական ուժերի հրամանատար: Հունիսին, երբ դեռ ընթանում էին երկկողմ բանակցությունները, դաշնակցականների զինված խմբապետական ուժերը հարձակվեցին Վայոց Ձորի վրա։ Դաշնակցականների նենգ ագրեսիան Հայաստանում ժողովրդական բողոքի ալիք բարձրացրեց, բազմաթիվ հանրահավաքների ժամանակ հնչեցին դատապարտումներ և կոչեր թշնամուն վերջնականապես ջախջախելու մասին:


1921թ. հունիսի 19-ին ՀՍՍՀ Ժողկոմխորհրդի նախագահ Ա.Մյասնիկյանը դիմում է Հայաստանի ժողովրդին՝ կոչ անելով ազատագրել Զանգեզուրը դաշնակցականներից: Նույն օրը հրապարակվում է Սոցիալիստական Հայաստանի կառավարության հայտարարությունը, որտեղ կրկին առաջարկվում է դաշնակցականներին զենքը վայր դնել և ենթարկվել երկրի միակ օրինական իշխանությանը՝ Սոցիալիստական Հայաստանի կառավարությանը: Սակայն դաշնակցականներն անտեսեցին զենքը վայր դնելու և Հայաստանի իշխանություններին ենթարկվելու այդ բոլոր խաղաղ առաջարկներից և քաղաքացիական պատերազմը շարունակվեց: Կարմիր բանակի հաղթական առաջխաղացման ընթացքում դաշնակցականները, ինչպես միշտ, սկսեցին նահանջել և մեկը մյուսի հետևից հանձնել քաղաքները: Դաշնակցական զինվորները խմբերով անցնում էին Կարմիր բանակի կողմը, տեղի բնակչությունը մեծ ուրախությամբ էր դիմավորում Զանգեզուրի ազատագրումը։ Հետապնդելով թշնամուն՝ Կարմիր բանակը հուլիսի 2-ին ազատագրում է Գորիսը, հուլիսի 7-ին՝ Կապանը, իսկ հուլիսի 13-ին՝ Մեղրին: Ահա այսպես. բազմաթիվ պատերազմներ ապրելով՝ հայ ժողովուրդը Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ և Ռուսաստանի աջակցությամբ կարողացավ ի վերջո հաղթել, ազատագրել և վերամիավորվել Զանգեզուրը Հայաստանի հետ:


Զանգեզուրի ազատագրումը այնքան մեծ պատմական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, որ այն արտացոլվել է մշակույթի մեջ: 1938 թվականին նկարահանվել է "Զանգեզուր" ֆիլմը, որը ցույց է տալիս ժողովրդի պատմական սխրանքը, հայ կոմունիստների պայքարը Հայաստանի թշնամիների դեմ: Զանգեզուրը Հայաստանին վերամիավորելու թեմայով խորհրդային հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը ստեղծել է իր հայտնի ստեղծագործությունը՝ "Զանգեզուրի երթը": Ի դեպ, Հայաստանի հակասովետական - կապիտալիստական իշխանությունները, լկտի ձևով, իրենց նախագահական օրակարգ են վերցրել կոմունիստ Ա. Խաչատուրյանի ստեղծագործությունը՝ "Զանգեզուրի երթը", որը գովերգում է կոմունիստների պայքարը Արևմուտքի գործակալ դաշնակցականների դեմ : Հայաստանի նախագահի նստավայրում օտարերկրյա հյուրերին դիմավորում են "Զանգեզուրի երթի" երաժշտության ներքո:


Հերթական պարտությունը կրելով՝ դաշնակցական պարագլուխները արտագաղթեցին տարբեր երկրներ և սկսեցին զբաղվել հակասովետական գործունեությամբ և քարոզչությամբ: Այդ պարագլուխների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Գարեգին Նժդեհը, քանի որ "Նժդեհի հերոսությունները", որոնք ժամանակակից կապիտալիստական Հայաստանում ակտիվորեն քարոզում են, շատ առումներով կրում են բացահայտ քաղաքական բնույթ և շատ քիչ են համապատասխանում այդ դարաշրջանի պատմական փաստերին։ Մասնավորապես, այն պնդումը, թե եթե Գարեգին Նժդեհը չլիներ իր հակակոմունիստական պայքարով, ապա կոմունիստները Զանգեզուրը կփոխանցեին Ադրբեջանին, հերքում է այն պատմական փաստը, որ Գարեգին Նժդեհի փախուստից հետո Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում: Գարեգին Նժդեհի զինված խմբերի պայքարի նպատակը ոչ թե Զանգեզուրի վերամիավորումն էր Հայաստանին, այլ հակառակը՝ Զանգեզուրի անջատումը Սոցիալիստական Հայաստանից: Գարեգին Նժդեհը փախուստից հետո ապրում է Եվրոպական տարբեր երկրներում և ԱՄՆ-ում և սկսում է համակրել այն ժամանակ տարածվող ֆաշիզմի գաղափարներին: Ֆաշիստական այս գաղափարների ադապտացման և կրկնօրինակման արդյունքում Գարեգին Նժդեհը ստեղծում է իր "Ցեղակրոն" նացիոնալիստական գաղափարախոսությունը: "Ցեղակրոնը" գաղափարախոսություն է, ըստ որի մարդու համար բարձրագույն արժեք պետք է լինի իր ազգը, որից դուրս նա չի կարող լիարժեք գոյություն ունենալ: Այստեղից է բխում ցեղային սկզբունքը, ազգային արյան սկզբունքը, առաջնորդի սկզբունքը, ուժի սկզբունքը և այլն: Ավելին, Գարեգին Նժդեհը ակտիվորեն համագործակցել է հիտլերյան Գերմանիայի հետ:


Զանգեզուրի ազատագրումը հայոց պատմության հերոսական էջերից մեկն էր: Պատմությունը չի ավարտվում Զանգեզուրի փառահեղ վերամիավորմամբ Հայաստանի հետ, պատմությունը շարունակվում է, և 100 տարի անց Զանգեզուրի հարցը նույնքան արդիական է, որքան անցյալում։ Այն, ինչ 100 տարի առաջ Զանգեզուրի հետ չկարողացան անել դաշնակցականները՝ Գարեգին Նժդեհը, այսօր հեշտությամբ անում են "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ:


Արևմուտքի խամաճիկ՝ Փաշինյանը, կրկնելով դաշնակցականների անցած ուղին, կյանքի են կոչում Արևմուտքի աշխարհաքաղաքական այն ծրագիրը, որն ընդհատվեց կոմունիստների կողմից 1920 թվականին: Հայաստանի կապիտալիստական իշխանությունները, ի դեմս Փաշինյանի՝ հանուն Արևմտյան վարկերի, հեշտությամբ հրաժարվեցին Արցախից և համաձայնվեցին Զանգեզուրը տարանջատել Հայաստանից: Ըստ այդմ, կլինի դա Զանգեզուրի միջանցքի անվան տակ, թե հերթական ադրբեջանական օկուպացիան, դա ընդամենը ժամանակի հարց է: Քանի դեռ գոյություն ունի կապիտալիստական Հայաստանը՝ Արևմուտքի իշխող խամաճիկներով, ապա Հայաստանը միշտ ենթարկվելու է նոր ցեղասպանությունների և տարածքների կորուստների: Արեւմուտքի շահերի համար պանթուրքիզմի ծրագիրը ավելի մեծ նշանակություն ունի, քան այդ ճանապարհին կանգնած Հայաստանը: Այս բարդ իրավիճակից միակ ելքը կարող է լինել զարգացման սոցիալիստական ուղին: Սա այն ճանապարհն է, որն անցել է պատմության քննությունը և հայ ժողովրդի համար ամենահաջողակն է եղել բոլոր հարցերում՝ սկսած տնտեսության, բնակչության աճից մինչև պատմական տարածքների վերամիավորմամբ:

Opmerkingen


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page