Ի՞նչ են անում հայ զինվորները Աֆղանստանում
Իշխող դասը հանուն փողի պատրաստ է վաճառել և վարձակալության հանձնել իր զինվորներին:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանի գաղութային կարգավիճակի ողջ էությունը ցույց տվող ակնհայտ օրինակներից մեկը Աֆղանստանում հայ զինվորների գտնվելն է։ Ժամանակակից հասարակական կյանքը Հայաստանում կապիտալիստական է, ամեն ինչ չափվում է և գնահատվում փողով։ Դա վերաբերում է նաեւ ազգային անվտանգությանը։ Իշխող դասը հանուն փողի պատրաստ է վաճառել և վարձակալության հանձնել իր զինվորներին, դրանով իսկ ուրիշի շահերին ծառայելու համար հարցականի տակ դնել իր անվտանգությունը ։ Մի կողմից, Հայաստանի Հանրապետությունը մեծ պակաս ունի զինվորների, և Ադրբեջանի հետ սահմանի պահպանության համար ստիպված է սովորական ոստիկաններ ուղարկել, մյուս կողմից իշխող դասը, պետական սահմանների պահպանությունն ապահովելու փոխարեն, հայ զինվորներին ուղարկում է Աֆղանստան, պաշտպանելու անգլոսաքսերի շահերը։
Իշխող դասի քարոզչությունը թեև փորձում է ներշնչել և հանրությանը ցույց տալ, թե իբր դա պատվաբեր և հեղինակավոր է այն երկրի համար, որի զորքերը կրում են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները (փառք ու պատիվ, հասկանալի է), բայց պարզ չէ, թե ինչու հայ "խաղաղապահների" աշխատավարձը վճարում է Գերմանիայի կառավարությունը, այլ ոչ թե Հայաստանի կառավարությունը։ Ստացվում է, որ Աֆղանստանում հայ "խաղաղապահները", որպես մարմնավաճառներ, աշխատում և պաշտպանում են ՆԱՏՕ-ի շահերը, և այդ աշխատանքի համար վճարում է Գերմանիայի կառավարությունը։ Հասկանալի է Կոսովոյում եւ Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությունը: Բայց ինչո՞ւ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության մասին խոսք չկա ՄԱԿ-ի պաշտոնական կայքում եւ քարտեզի վրա: Ի վերջո, Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի օկուպացիային թե ՄԱԿ-ի ինչ-որ առաքելությանը։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի "առաքելությանը", Անվտանգության Աջակցության միջազգային ուժերը (ISAF), մասնակցում են զորքեր աշխարհի 50 երկրներից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից եւ գործընկեր երկրներից: Ընդ որում, տնտեսական հետամնաց Հայաստանը, որը չի մտնում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մեջ, կարողանում է ավելի շատ զինվորներ ուղարկել, քան, օրինակ, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամները՝ օրինակ Լատվիան կամ Հունաստանը, եւ նույնիսկ ավելի շատ զինվորներ, քան նավթով հարուստ Ադրբեջանը։ Ի՞նչ է դա: Հայաստանի իշխող դասը խելքի՞ է եկել կամ ուզում է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանն ավելի կաթոլիկ է, քան Հռոմի պապը։ Ռուսաստանում այդ մասին գիտեն, թե ինչպես է իրեն պահում այսպես կոչված "դաշնակիցը"։ Հայկական քաղաքականության պարադոքսները հասկանալի են դառնում, երբ իմանում ենք, որ այդ բոլոր գործերը ֆինանսավորում է Արևմուտքը։ Ինչպես ասում են, ով վճարում է, նա եւ երաժշտությունը պատվիրում է!: Արևմուտքը վճարում է Հայաստանին, և Հայաստանը կատարում է այն, ինչ իրեն հրահանգելու է Արևմուտքը։
Ինչպես հին ժամանակներում, երբ գերմանական իշխանները վերցնում էին բազմաթիվ սուբսիդիաներ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից, բացի այդ գերմանական իշխանները վերցնում էին մեծ գումարներ նաեւ տարբեր համապատասխան "ծառայությունների" համար. Չբավարարվելով այդ խայտառակ եկամուտների աղբյուրներով, գերմանական իշխանները գումարներ էին վաստակում, վաճառելով իրենց հպատակների արյունը: Որոշակի գնով նրանք թնդանոթի միս են մատակարարել Արտասահման՝ իրենց զինվորներին ուղարկելով պատերազմելու օտարերկրյա պետությունների շահերի համար։ Այսպես, Հեսսենի լանդգրաֆը անկախության դեմ ամերիկյան գաղութների պատերազմի ժամանակ "ներկայացրել է", այսինքն՝ Անգլիային վաճառել է 17 հազար զինվոր, ինչի համար նա կանխիկ ստացել է 2800 հազար ֆունտ ստերլինգ։ Իրենց վաճառեցին նաև մյուս իշխանները՝ Բրաունշվեյգի, Անշփախ, Վաալդեկ և այլն։ Գերմանացի զինվորները պարբերաբար գնվում էին նաև ֆրանսիական կառավարության կողմից։ Մեծ թվով գերմանացի զինվորների գնել է անգլիական ընկերությունը, օգտագործելով դրանք Հնդկաստանի նվաճման համար:
Ճիշտ այդպես Հայաստանի կառավարությունը ՝ ի դեմս վարչապետ Ն. Փաշինյանի, վաճառում է իր զինվորներին, ուղարկում հեռավոր երկրներ, պաշտպանում արևմտյան տերությունների շահերը։
Չի կարելի մի քանի խոսք չասել այսպես կոչված "խաղաղարար" գումարտակի մասին։ Հայաստանում 2018-ի պետական հեղաշրջման ժամանակ այդ "խաղաղապահները" խախտելով երդումը, Սահմանադրությունը, օրենքները դուրս եկան օրինական ընտրված իշխանությունների դեմ, միացան հինգերորդ շարասյանը՝ այդպիսով երկիրը դնելով քաղաքացիական պատերազմի վտանգի տակ և ցույց տվեցին իրենց իրական դեմքը։ Ինչու հենց "խաղաղապահ" գումարտակը, այլ ոչ թե զինված ուժերի մյուս ստորաբաժանումները։ Քանի որ խաղաղապահ գումարտակի տղաները, երկար ժամանակ գտնվելով ՆԱՏՕ-ի ենթակայության տակ, վերջնականապես դարձել են արևմտամետ, ռուսատյաց, տրամադրված մարդիկ, և դրա համար դեռ մեծ գումարներ են ստացել։ Մինչ օրս ոչ մի զինվոր պատասխանատվություն չի կրել իր հանցագործությունների համար։ Արևմուտքին հաջողվեց Հայաստանում խաղաղապահ գումարտակից ստեղծել զինված մարդկանց մի խումբ, այսպես ասած՝ զինված հինգերորդ շարասյուն՝ օգտագործելով իրենց նպատակների համար։
Ինչո՞ւ չի լսվում Կոսովոյում հայ "խաղաղապահների" մասին, երբ ալբանացիները ոչնչացնում էին սերբական քրիստոնեական տաճարները, երբ ալբանացիները կազմակերպում էին էթնիկ զտումներ, սերբ բնակչության ցեղասպանություն։ Ո՞ր թփերում էին թաքնվում այդ քաջ հայ "խաղաղապահները"։
Վերջում հիշենք ընկեր Ի. Ստալինի մեջբերումը. "Անգլիայի բուրժուազիան միշտ գերադասում էր պատերազմել ուրիշի ձեռքերով։ Եվ նա երբեմն իսկապես կարողանում էր գտնել հիմարներ, որոնք պատրաստ էին նրա համար շագանակ կրակից հանել"։
Հայաստանի կառավարությունը, Փաշինյանի գլխավորությամբ, հետեւողականորեն եւ համառորեն դարձնում է Հայաստանից եւ հայ ժողովրդից, այդ հիմարներին, որոնք կրակներից շագանակ են քաշում անգլոսաքսերի համար:
留言