Լիբերալիզմը քայքայում է Հայաստանը
Կապիտալիստական երկրներում ոչ թե պետությունը կառավարում է տնտեսությունը, այլ տնտեսությունը կառավարում է պետությունը։
Ռոբերթ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Որքան շատ է լրացվում հայկական շուկան հարևան երկրների արտադրության ապրանքներով և աշխատանքային շուկան հեռավոր երկրներից աշխատանքային միգրանտներով, այնքան ավելի շատ է ուշադրություն դարձվում քաղաքական գործիչների և տնտեսագետների մեկնաբանություններին, ովքեր փորձում են բացատրել կամ արդարացնել այդ բացասական գործընթացները Հայաստանում։
Այսպես պարբերական հայկական ԶԼՄ-ները շեփորահարում և ահազանգում են ադրբեջանական, թուրքական, պակիստանյան մթերքների և այն ապրանքների մասին, որոնք լրացրել են հայկական շուկան, կամ պակիստանցի և հնդիկ աշխատանքային միգրանտների մասին, որոնք հեղեղել են Հայաստանը։ Հոդվածում խոսքը չի վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին, որոնք չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, հայկական սահմանների շրջափակմանը և Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության մերժմանը, ինչպես նաեւ Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի առկայությանը, թուրքական ապրանքներին, չնայած այդ բոլոր գործոններին, որոնք հայտնվում են Հայաստանում, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ աշխատում են Թուրքիայում: Խոսքը նաև այն մասին չէ, որ Պակիստանը Սաուդյան Արաբիայի հետ միասին հրաժարվում է ճանաչել Հայաստանի գոյությունը և լիովին աջակցում է ադրբեջանական կողմին ղարաբաղյան հարցում, սակայն այդ գործոնները չեն խանգարում հայկական բիզնեսին ներմուծել պակիստանյան կարտոֆիլ և օգտագործել էժանագին պակիստանյան և հնդկական աշխատուժ ՝ ստիպելով հայ աշխատավորներին աշխատանք փնտրել, արտագաղթել այլ երկրներ։
Խոսքը հոդվածում գնում է այն մասին, որպեսզի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, գտնել պատասխանն այն հարցի, թե ո ՞ւմ է այս ամենը ձեռնտու: Շահավետ է առաջին հերթին հայկական բիզնեսի ներկայացուցիչներին, մեծ կապիտալով անհատ ձեռնարկատերերին։ Ըստ էության, հայկական բիզնեսը մեծ շահույթ է ստանում ՝ վաճառելով պետության և ժողովրդի շահերը։ Ինչպես հայտնի է, կապիտալիստական երկրներում ոչ թե պետությունը կառավարում է տնտեսությունը, այլ տնտեսությունը կառավարում է պետությունը։ Որոշումն ընդունվում է խոշոր կապիտալի ներկայացուցիչների, մենաշնորհների , անդրազգային կորպորացիաների, բանկիրների և այլն, իսկ պետական իշխանությունը՝ ի դեմս խորհրդարանների և նախագահների, կյանքի են կոչում այդ որոշումները։
Օրինակ, իր ինքնակենսագրական գրքում Հայաստանի նախկին նախագահ Ռ. Քոչարյանը անդրադառնում է թուրքական ապրանքների Հայաստան ներմուծմանը ։ Նա բացեիբաց գրում է, որ իրեն դուր չէր գալիս միակողմանի առևտուրը։ Նա ծրագրեր ու ցանկություն ուներ կամ արգելել, կամ սահմանափակել թուրքական ապրանքների հոսքը, կամ առևտուրը դարձնել երկկողմ, որպեսզի հայ-թուրքական առևտրին մասնակցեր նաև հայկական արտադրանքը։ Սակայն, նախքան որոշում կայացնելը, որոշել եր խորհրդակցել մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք թուրքական ապրանքներ են ներմուծում։ Հանդիպման ընթացքում պարզվել է, որ մասնավոր բիզնեսը դեմ է նախագահի նախաձեռնություններին ՝ հիմնավորումներ առաջ քաշելով և իշխանություններին վախեցնելով մի շարք ապրանքների գների բարձրացմամբ , մասնավոր կապիտալին հաջողվել է ազդել քաղաքական իշխանության որոշումների կայացման վրա։ Նախկին նախագահ Ռ. Քոչարյանը հրաժարվել է թուրքական ապրանքների ներհոսքը սահմանափակելու իր նախաձեռնություններից։
Ըստ էության, Հայաստանի տնտեսության ազատականացումը, որը հիմնադրվել է նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, սպանեց հայկական արտադրությունը և ճանապարհ բացեց թուրքական ապրանքի համար դեպի Հայաստան, և որը մինչև օրս չի դադարում։ Հայաստանը վերածելով թուրքական տնտեսության կախյալ կցորդի։ Շուկայական տնտեսություններում կան արդյունաբերորեն զարգացած երկրներ, որտեղ պետությունը դիպուկ հետևում և պաշտպանում է իր կապիտալիստների շահերը և իր ներքին շուկան այլ տնտեսությունների ոտնձգություններից ՝ դրանով իսկ զարգացնելով իր արդյունաբերությունն ու տնտեսությունը ՝ հնարավորություն տալով տեղի կապիտալիստներին հարստանալ։ Օրինակ Թուրքիան, որը հայկական արտադրանքը չի թողնում իր շուկա ։ Բայց կապիտալիստական երկրներում կան նաև տնտեսապես հետամնաց պետություններ, ինչպիսին է օրինակ Հայաստանը, որի կառավարությունը հակառակն է վարում, այսինքն ՝ ազատականացում բոլոր ոլորտներում։ Լիբերալ քաղաքականության արդյունքը դառնում է կախյալ և հետամնաց տնտեսություն։ Երբ հայ կապիտալիստները միմյանց հետ մրցելով շահույթի հետևից ընկած, սկսում են հայկական շուկան լցնել թշնամաբար տրամադրված երկրների արտադրանքով։ Դրանով նրանք մի կողմից զարգացնում են Թուրքիայի , Պակիստանի, Ադրբեջանի տնտեսությունները , իսկ մյուս կողմից քանդում են տեղական տնտեսությունը և այն դնում կախյալ վիճակի մեջ։
Հայաստանի կառավարությունը ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ դիմակայել Թուրքիայի տնտեսական էքսպանսիային, արդյունաբերության աճի տնտեսական ցուցանիշներն անկում են ապրում, աճում է գործազուրկների և աղքատների թիվը, արտագաղթի հոսքն աճում է, բնակչության կենսամակարդակը նվազում է: Այս ամենը ուժեղացնում է հակասությունները հասարակության մեջ հարուստների եւ աղքատների միջև: Ն. Փաշինյանի կառավարության քաղաքականությունը արտահայտում է իշխող դասի, մենաշնորհների և օլիգարխների շահերը, ուղղված է նրանց շահույթների ավելացմանը։
Հայաստանի տնտեսության ազատականացումը բերեց արդյունաբերության քայքայմանը։ Հայ լիբերալիզմը ոչնչացրեց ծանր արդյունաբերությունը, որը , ինչպես հայտնի է, երկրի տնտեսական անկախության հիմքն է, ինչպես նաև թեթև արդյունաբերության այն ճյուղերը, որոնք կարող էին ինչ-որ չափով մրցակցել համաշխարհային շուկայում արևմտյան տերությունների ապրանքների հետ ։ Այսպես թե այնպես, ունենք այն, ինչ ունենք։
Komentáre