top of page

"Խորհրդային իշխանության 70 տարիները, առանց վարանելու, եղան հայ ժողովրդի պատմության ոսկեդարը"

Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ուղերձը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի կապակցությամբ:



Հարգելի հայրենակիցներ, թանկագին ընկերներ։


1920թ նոյեմբերի 29-ը հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ դաջված է, որպես համազգային սխրագործությունների ու հաղթարշավների նոր էջ բացած սուրբ տարեթիվ։ 1920 թվականի այս օրը Հայաստանում հաղթանակեց սոցիալիստական հեղափոխությունը և հիմք դրվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Այս օրը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատագրական պայքարի հաղթանակը, սոցիալական արդարության և հավասարության իրական հաստատումը՝ հակադրվելով դարերով շարունակված ճնշումներին ու անարդարություններին:


Խրհրդային իշխանության 70 տարիները, առանց վարանելու, եղան հայ ժողովրդի պատմության ոսկեդարը։ Հայ ժողովուրդը, ենթարկվելով օտարների բռնատիրական լծին, կրելով անմարդկային զրկանքներ, 1915թ․ ենթարկվելով մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությանը, անկասկած, վաստակել է այս արևի տակ ապրելու իր իրավունքը։ Սակայն 1920թ․ դաշնակցական իշխանությունների որդեգրած կործանարար և դավաճանական քաղաքականության արդյունքում, մենք կրկին հայտնվել էինք բնաջնջման վտանգի առջև: Միմիայն խորհրդային իշխանության հաստատումով հնարավոր եղավ փրկել Հայաստանն ու հայ ժողովրդին, այստեղ չկա և չի կարող լինել երկրորդ կարծիք։ Սոցիալիստական հեղափոխությունը բերեց արմատական փոփոխություններ՝ վերացնելով սեփականության նախկին ձևերը, հաստատելով հավասարության և արդարության նոր սկզբունքներ: Կրթությունը և առողջապահությունը դարձան հասանելի բոլորին, աշխատանքի իրավունքը՝ երաշխավորված։ Հայաստանը փյունիկի պես հառնեց մոխիրներից՝ ապրելով ու կերտելով իր լույս ապագան։


Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը թևակոխեց զարգացման նոր շրջան: Արագ տեմպերով ստեղծվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, կոլեկտիվ տնտեսություններ, զարգացան գիտությունն ու մշակույթը: Մեր հանրապետությունը դարձավ խոշոր արդյունաբերական և գիտական կենտրոն՝ ունենալով բարձր զարգացած տեխնոլոգիական ճյուղեր, զարգացած գյուղատնտեսություն և կրթական համակարգ: Զարկ տրվեց քաղաքաշինությանը, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմակերպվեց ներգաղթ։


Սովետական Հայաստանի ձեռբերումներն ու նվաճումները թվարկելու համար կպահանջվեն բազմահատոր աշխատություններ։ Ամփոփելով նշեմ, որ միայն սովետական իշխանության տարիներին զարկ տրվեց ազգային մշակույթին։ Հայ ժողովուրդը իր վիթխարի ներդրումն ունեցավ աշխարհը դարչնագույն ժանտախտից փրկելու գործում՝ տալով հերոսներ, զորահրամանատարներ ու մարշալներ։ Հայրենական Պատերազմի ամենաթեժ տարիներին՝ 1943թ․ ստեղծվեց Գիտությունների ակադեմիան, ինչը վկայում է իրական, իր քաղաքացիների համար պատասխանատու պետության գոյության փաստի մասին։ Սովետական Հայաստանում չկային աղքատներ, տնազուրկներ, երեխաների բուժման համար գումար հավաքողներ, որովհետև մարդկանց բոլոր խնդիրներն իր ուսերին էր առել պետությունը և մայրական սիրով ու հոգատարությամբ էր վերաբերվում իր քաղաքացիներին։


Բայց եկան դեմոկրատները, սոված շնագայլերի նման կեղեքեցին ու թալանեցին մի ամբողջ երկիր։ Աղանդավորների մոլեռանդությամբ քայքայեցին հանրային ընկալման մարտկոցները՝ սովետական ժամանակաշրջանը ներկայացնելով օկուպացիա, իսկ իրենց՝ ազատարարներ։ Ինչպես ասում են ամեն բան ճանաչվում է ժամանակի մեջ, այսօր, երբ անցել են տասնամյակներ, մենք տեսնում ենք, որ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը խորացնում է սոցիալական անհավասարությունը, աճող աղքատությունը և անարդարությունը: Մեր հասարակությունը կորցրել է այն սոցիալական երաշխիքները, որոնք մինչ այդ ապահովում էին քաղաքացիների արժանապատիվ կյանք: Աշխատավորները զրկվել են իրենց հիմնական իրավունքներից, իսկ տնտեսական բևեռացումը դարձել է սպառնալիք հասարակական կայունությանը:


Հենց այս իրականության մեջ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շարունակում է պայքարել սոցիալական արդարության, աշխատավորների իրավունքների պաշտպանության, տնտեսության արդարացի վերաբաշխման և հասարակական ինստիտուտների վերակառուցման համար: Մեր նպատակն է վերականգնել այն սոցիալական երաշխիքները, որոնք ապահովում էին մեր քաղաքացիների բարեկեցությունը և առաջընթացը:


Մենք հավատարիմ ենք մեր հիմնարար սկզբունքներին՝ սոցիալիզմի գաղափարներին, հավասարության և արդարության սկզբունքներին: Մեր առաքելությունն է պայքարել կապիտալիստական շահագործման դեմ՝ ստեղծելով արդար հասարակություն։


Այս հիշարժան օրով, հորդորում եմ բոլոր աշխատավորներին՝ միավորվել կազմակերպված պայքարի համար, պահպանել մեր պատմական հիշողությունը և շարունակել մեր նախնիների գործը: Միայն համախմբվելով և հավատարիմ մնալով մեր սկզբունքներին՝ մենք կկարողանանք հաղթահարել այսօրվա մարտահրավերները և կերտել արդար, հավասար և հիրավի անկախ պետություն ու հասարակություն:


Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page