Հայկական պարախմբի գործունեությունը Բուենոս Այրեսում հռչակվել է «մշակութային հետաքրքրության»
Բուենոս Այրեսի օրենսդիր մարմնի միաձայն ընդունված որոշմամբ` Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբի գործունեությունը հռչակվել է ինքնավար քաղաքի «մշակութային հետաքրքրության»:
Երկուշաբթի օրը Օրենսդիր պալատի «Ոսկեզօծ դահլիճում» տեղի է ունեցել պաշտանական վկայագրի հանձնման արարողությունը:
50-ամյա պարախումբը ժամանակին ղեկավարել են Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչներ ու ժողովրդական արտիստներ Վիլեն Գալստյանը եւ Վանուշ Խանամիրյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արգենտինահայ մշակութային միության ղեկավար Ադրիան Լոմլոնջյանը մեծ իրադարձություն որակեց հայկական պարախմբի մշակութային, հասարակական եւ բարեգործական գործունեության արժեքավորումը արգենտինացի պատգամավորների կողմից:
Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես
Comments